ԱՄՆ Միսիսիփի Նահանգը Ճանչցած է Հայոց Ցեղասպանութիւնը
ԱՄՆ Միսիսիփի նահանգը ճանչցած է Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին կը յայտնէ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը:
Միսիսիփիի նահանգապետ Թէյթ Ռիվզը Ապրիլը հռչակած է Ցեղասպանութեան իրազեկման եւ կանխարգիլման ամիս:
Միսիսիփին այսպիսով կը դառնայ ԱՄՆ վերջին 50-րդ նահանգը, որ կը ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը: