Տինքի Սպանութեան Գործով Ցմահ Բանտարկութեան Դատապարտուած Են Երկու Նախկին Բարձրաստիճան Ոստիկաններ

Աշխարհ, Սփիւռք

Պոլսոյ ծանր յանցագործութիւններու դատարանը  հրապարակած է «Ակօս» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Հրանդ Տինքի սպանութեան գործով դերակատարութիւն ունեցած շարք մը մեղադրեալներու դատավճիռները։

Ermenihaber.am-ի տեղեկութիւններով՝ 76 մեղադրեալի նկատմամբ հրապակուած է դատավճիռ։ Անոնց մէջ են ոստիկանութեան նախկին եւ ներկայ աշխատակիցներ, ոստիկաններ, լրագրողներ, դատաւորներ։ 

Նախկին ոստիկանութեան աշխատակից Ալի Ֆուաթ Եըլմազերի նկատմամբ առաջադրուած է «դիտաւորեալ մարդասպանութեան օժանդակելու մեղադրանք»։ Անոր նկատմամբ սահմանուած է ցմահ ազատազրկում՝ խստացուած եղանակով։ 

Միւս ցմահ ազատազրկման դատապարտուած Ռամազան Աքիւրեքի նկատմամբ նոյնպէս սահմանուած է խստացուած եղանակ՝ նոյն մեղադրանքով։


2011-ին թուրքական դատարանը 23 տարվա ազատազրկման էր դատապարտել հայ խմբագրապետի մարդասպան Օգյուն Սամասթին, որը հանցագործության պահին 17 տարեկան էր: Հաջորդ տարի սպանությունը կազմակերպելու և հրահրելու համար ցմահ ազատազրկման էր  դատապարտվել Յասին Հայալը: Հետագա տարիներին գործը վերաբացվել էր՝ ներգրավելով նոր կասկածյալների: 2021թ. մարտի 26-ին դատապարտվածները ոստիկանության հետախուզության նախկին ղեկավարներից Ալի Ֆուաթ Յըլմազերն է, որն ազատազրկման է դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության և ոստիկանության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Ռամազան Աքյուրեքը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: