Ծանրորդ Անդրանիկ Կարապետեանը՝ Եւրոպայի Փոխ Ախոյեան

Այլեւայլ, Աշխարհ, Հայաստան

Հայաստանի ծանրամարտի տղամարդոց հաւաքականի անդամ Անդրանիկ Կարապետեանը դարձաւ Երեւանի մէջ ընթացող Եւրոպայի առաջնութեան արծաթէ մետալակիր եւ մրցանիշապահ: Այս մասին կը հաղորդէ Armenpress.am-ը։

Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ ընթացող Եւրոպայի 101-րդ առաջնութեան պայքարի մէջ մտան 89 քկ քաշային ծանրորդները:

Մրցումին սկիզբը Իտալիոյ եւ Ալպանիոյ ներկայացուցիչները, վնասուածքներու պատճառով հրաժարեցան պայքարէն:

Հայաստանի հաւաքականի անդամ Անդրանիկ Կարապետեանը պոկում վարժութեան ընթացքին յաջորդաբար բարձրացուց 167, 173, 178 քկ: Վերջին մօտեցմամբ Կարապետեանը սահմանեց Եւրոպայի ցուցանիշ (178 քկ): Այս վարժութեան համար Կարապետեանը դարձաւ փոքր ոսկիի մետալակիր:

Հրում վարժութեան մէջ հայ ծանրորդը առաջին մօտեցմամբ գլխավերեւը պահեց 190 քկ, այնուհետեւ՝ 196 քկ, սակայն չբարձրացուց 206 քկ: Երկամարտի 374 քկ արդիւնքով՝ Կարապետեանը երկրորդն է Եւրոպայի մէջ:

Այս խաղով Եւրոպայի ախոյեան դարձաւ Պուլկարիոյ ներկայացուցիչ Գարլոս Նազարը, որ հրում վարժութեան մէջ 221 քկ արդիւնքով սահմանեց աշխարհի եւ Եւրոպայի ցուցանիշ։

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ  55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: