ՀՕՄ-ի Նախաձեռնութեամբ՝ «Հայութիւնը` Լիբանանի Կողքին» Համահայկական Բարեգործական Համերգային Ծրագիր

Հայաստան, Սփիւռք

Օգոստոս 15-ին` Երեւանի ժամանակով 21:00-ին, Հայ Օգնութեան Միութեան նախաձեռնութեամբ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան ուղիղ հեռարձակմամբ պիտի մեկնարկէ «Հայութիւնը` Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը, որուն ողջ հասոյթը պիտի ուղղուի Լիբանանի հայ համայնքի օժանդակութեան: Հեռարձակման կարելի է հետեւել Հայ Օգնութեան միութեան դիմատետրի էջով (www.facebook.com/ars1910):

Պէյրութէն, Երեւանէն եւ Լոս Անճելըսէն իրենց կատարումներով հանդէս պիտի գան Յարութ Փամբուկչեան (ԱՄՆ), լիբանանահայ արուեստագէտներ` խմբակային ելոյթով (Լիբանան), Վիգէն Եագուպեան (ԱՄՆ), Ներսիկ, Աղասի եւ Արաբօ Իսպիրեաններ (Հայաստան), Արսէն Գրիգորեան` Մրօ (Հայաստան), Մուրատ Մշեցին (Հայաստան), Դաւիթ Ամալեան (Հայաստան), Լեյլա Սարիբէկեան (Հայաստան), Մկրտիչ Մկրտիչեանը` Մակիչ (Հայաստան), Սամուէլ Երանեան (Հայաստան), Դրօ Գրիգորեան (ԱՄՆ) եւ Քրիստափոր Արապեան (ԱՄՆ):

Հանգանակութիւն կարելի է կատարել ՀՕՄ-ի կայքէջով (ars1910.org) կամ ԱՄՆ-ի մէջ` 44321 համարին «StandwithLebanon» գրութեամբ հաղորդագրութիւն ուղարկելով:


Հայաստանէն հանգանակութեան կարելի է մասնակցիլ փոխանցում կատարելով Հայ Օգնութեան Միութեան Հայաստանի Շրջանային վարչութեան Ակբա-կրեդիտ Ագրիկոլ դրամատան հետեւեալ առանձնացուած հաշուեհամարներուն․
220553350756000 (ՀՀ Դրամ)
220553350350001 (ԱՄՆ տոլար)
/Աջակցութիւն Լիբանանահայութեան/