Հայաստանէն Օդային Ճանապարհով Արտագաղթը Աճած է 60 Տոկոսով

Հայաստան

«Զուարթնոց» օդակայանի, 2022-ի առաջին կիսամեակին, ուղեւորահոսքը կազմած է 1,323,811 մարդ (ժամանած է 665,940, մեկնած՝ 657,871 մարդ)։

«Շիրակ» օդակայանի, նոյն ժամանակահատուածին, ուղեւորահոսքը կազմած է 32,557 մարդ (ժամանած է 15,668, մեկնած՝ 16,889 մարդ)։

Այս տարուան առաջին կիսամեակին ժամանածներուն թիւը (հաշուի առնելով երկու օդակայաններուն տուեալները) կազմած է 681,608 մարդ։ Նոյն ժամանակահատուածին մեկնածներուն թիւը կազմած է 674,760 մարդ։

Նշենք, որ 2021-ի առաջին վեց ամիսներուն օդային ճանապարհով Հայաստանը լքած է 416,040 մարդ։

Պարզ է, որ Հայաստանէն օդային ճանապարհով արտագաղթը 2022-ի առաջին կիսամեակին աճած է 60 տոկոսով։