ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան Ամանորեայ Նուէրները՝ Արցախի Սահմանամերձ Գիւղերու 1200 Երեխաներու

Հայաստան, Սփիւռք

Դեկտեմբեր 20-24 Հայ օգնութեան միութեան Գանատայի շրջանային վարչութեան հովանաւորութեամբ թշնամիի անմիջական նշանառութեան տակ գտնուող 19 գիւղերու երեխաներ ստացած են ամանորեայ նուէրներ, իսկ անոնց ընտանիքները՝ դրամական օժանդակութիւն:

Հայ օգնութեան միութեան Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի Անի Օհանեանն ու վարչութեան անդամ Սիւզի Պոյամեանը անձամբ ներկայ եղած են նուէրներու յանձնման: Ծրագրի կազմակերպական հարցերը լուծուած են Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի միջոցով:

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեան նշած է, որ ծրագիրը իրականացուած է Արցախի հսկողութեան տակ մնացած բոլոր շրջաններուն մէջ: Մարտակերտի շրջանի Կիչան, Ճանկաթաղ, Վարդաձոր, Վարնկաթաղ, Մաղավուզ, Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ, Սառնաղբիւր, Խրամորթ, Մարտունու շրջանի Մաճկալաշէն, Թաղավարդ-Կալեր, Կարմիր Շուկա, Նորշէն, Աւդուռ, Միւրիշէն, Հացի եւ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շէն, Մեծ շէն գիւղերու 972 աշակերտներ եւ մանկապարտէզներու սաներ ստացած են նուէրներ:

ՀՕՄ-ի Գանատայի շրջանային վարչութեան ատենապետուհի Անի Օհանեան «Ապառաժ»-ի հետ զրոյցին ընթացքին տեղեկացուցած է, որ Արցախի մանուկներուն ամանորեայ նուէրներու գաղափարը յառաջացած է նախորդ տարի՝ պատերազմի օրերուն:

Ամանորյա նվերներ՝ Արցախի սահմանամերձ գյուղերի 1200 երեխաների համար