Թիֆլիսի Խոջիվանքի Պանթէոնին Մէջ Նշուեցաւ Թումանեանի Ծննդեան Օրը (տեսանիւթ)

Սփիւռք

Հաւլաբարի մէջ գտնուող հայկական Խոջիվանքի գերեզմանատան մէջ այսօր տեղի ունեցած է հոգեհանգստեան կարգ՝ նուիրված մեծանուն գրող Յովհաննէս Թումանեանի յիշատակին։

Հանճարեղ գրողը այսօր կը դառնար 152 տարեկան:

Թումանեանը մահացած է 1923 թուականի Մարտ 23-ին, Մոսկուայի մէջ եւ իր կտակին համաձայն թաղուած է Թիֆլիսի Խոջիվանքի պանթէոնին մէջ: