Տեսնեմ Անին ու Նոր Մեռնեմ․ առցանց կը կատարէ Մոնթրէալի «Միացեալ Երգչախումբ»-ը

Տեսադարան

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ

Դեռ մի կարօտ ունեմ անյագ.
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Լցուած կեանքով հազարազանգ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ.

Ախուրեանի ջրերի պէս,
Զմրուխտ փէշերն համբուրելով,
Դառած մի նոր սիրոյ դղեակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Հազար տարուայ կարօտ ունեմ
Իմ երազը հազարաթեւ,
Ա՜խ թէկուզ լուռ, դեռ աւերակ,
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Կ’անցնեմ դարեր ոտք չդրած,
Հող ու հանդով իմ պապերի
Հայոց խոփի համբոյրի տակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Վանայ ծովի ու Վանի հետ,
Ու Ղարսի հետ ու Սեւանի,
Իմ Սեւանի լոյսերի տակ,
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Կրծքիս սեղմեմ բերդերն աւեր,
Բուերի տեղ սոխակ դառնամ,
Որպէս երգ ու վարդի քաղաք,
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Հազար տարուայ կարօտ ունեմ
Իմ երազը հազարաթեւ,
Ա՜խ թէկուզ լուռ, դեռ աւերակ,
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Խօսք` Յովհաննէս Շիրազի
Երաժշտութիւն` Մաժակ Թոշիկեանի