Վանի Աղթամար Կղզին Արդէն Խմելու Ջուր Ունի

Աշխարհ, Էրկիր

Վանայ լիճի Աղթամար կղզին արդէն խմելու ջու ունի:

Այս մասին Twitter–ի իր էջին վրայ գրած է Վանի նահանգապետ Մուրատ Զօրլուօղլուն: «Բարի լոյս, Վան: Աղթամար կղզինին վրայ արդէն քաղցրահամ ջուր կայ: Կը շնորհաւորեմ»:

Նշենք, որ 5 միլիոն լիրա (1 միլիոն տոլար) արժողութեամբ ծրագիրով 4 քմ․ երկարութեամբ 125 մմ տրամաչափի խողովակներով Արտոս լերան փէշերէն խմելու ջուրը Վանայ լիճի յատակով բերուած է Աղթամար կղզի: