Պէյրութ Մարաթոն. 74 Տարեկան Լեւոն Թաշճեան Գլխաւորեց Մեծ Թիւով Հայ Մասնակիցներ` Պէյրութ Մարաթոնին

Սփիւռք

ՀՄԸՄ-ական Լեւոն Թաշճեան 74 տարեկանին ամբողջացուց Պէյրութի մարաթոնի մրցումները` գլխաւորելով մեծ թիւով հայ մասնակիցներու շարքը:

Մեծ թիւով ՀՄԸՄ-ական տղաք ու աղջիկներ մասնակցեցան Լիբանանէն, ինչպէս նաեւ Աւստրալիայէն Յովիկ Քարլ Մելքոնեան, որ գրաւեց 123-րդ դիրքը ընդհանուր դասաւորման մէջ: 35-էն 39 տարեկաններու մասին մէջ ան գրաւեց 21-րդ դիրքը:

42 քմ երկարութեան մարաթոնին մասնակցեցան եւ զայն աւարտեցին 7 տղաք եւ 3 աղջիկներ` Վանայ Յակոբեան (20-34 տարեկան), Շողեր Հաւաթեան (40-44 տարեկան), Կասիա Ժինեան (20-34 տարեկան), ինչպէս նաեւ Գէորգ Ալթունեան (45-49 տարեկան), Գէորգ Սունկուլեան (20-34 տարեկան), Սերժ Չոփուրեան (60-64 տարեկան), Յովիկ Քարլ Մելքոնեան (35-39 տարեկան), Մարք Ալպերթ Համալեան (40-44 տարեկան), Գրիգոր Պազարպաշեան (20-34 տարեկան) եւ Կարէն Պալմանեան (20-34 տարեկան):

Կէս մարաթոնի (21 քմ) մրցումը յաջողութեամբ աւարտեցին 7 աղջիկներ` Քարոլ Պոյաճեան (45-49 տարեկան), Թալին Մելքոնեան (40-44 տարեկան), Սոնա Առաքելեան (20-34 տարեկան), Նայիրի Չափութեան (20-34 տարեկան), Փոլին Հայայեան -Սարգիս (35-39 տարեկան), Շողեր Քիրիապեան (20-34 տարեկան) եւ Կասիա Սաղրեան (20-34 տարեկան), մինչ 23 տղաք յաջողութեամբ աւարտեցին` Զոհրապ Կարապետեան (40-44 տարեկան), Յովսէփ Մասերլեան (20-34 տարեկան), Մանուէլ Մելքոնեան (40-44 տարեկան), Վրոյր Չոպանեան (35-39 տարեկան), Սեւակ Պեհեսնիլեան (35-39 տարեկան), Ռաուլ Քէհէեան (35-39 տարեկան), Վիգէն Քեչէճեան (50-54 տարեկան), Շահէ Փարթամեան (55-59 տարեկան), Խաչիկ Քալինճեան (20-34 տարեկան), Կարօտ Սաղտըճեան (20-34 տարեկան), Ժաք Պարիքեան (35-39 տարեկան), Մանուէլ Իզմիրլեան (75-էն վեր), Ռուբէն Թենքերեան (16-17 տարեկան), Ռուբէն Պազտիկեան (20-34 տարեկան), Խաչիկ Չելտերեան  (20-34 տարեկան), Մարքօ Խորշիտեան (20-34 տարեկան), Սարհատ Սարհատեան (20-34 տարեկան), Ալեքս Թոփաքեան (16-17 տարեկան), Լէոն Մանուկեան (40-44 տարեկան), Սարգիս Պողջալեան (60-64 տարեկան), Վարագ Քէօշէեան (20-34 տարեկան), Սարգիս Եագուպեան (20-34 տարեկան) եւ Ժորժ Պօղոսեան (45-49 տարեկան):

10 քմ վազքի մրցումները յաջողութեամբ աւարտեցին Էսթրելիթա Քեչեճեան (14-15 տարեկան), Օլկա Աստուրեան (45-49 տարեկան), Ցոլին Ատանալեան (50-54 տարեկան), Շաղիկ Ատանալեան (50-54 տարեկան), Նարէ Քիւսպէքեան (20-34 տարեկան), Մեղրի-Մապել Խաչերեան (20-34 տարեկան), Սելին Թասլաքեան (16-17 տարեկան), Ալին Փարմաքզեան (40-44 տարեկան), Սեդա Գաւուքճեան (20-34 տարեկան), Ճենիֆըր Ներսէսեան (20-34 տարեկան), Ժոյա Մարիա Ֆերմանեան (20-34 տարեկան), Վանեսա Շեքերճեան (45-49 տարեկան), Ռոզին Տաքեսեան (50-54 տարեկան) եւ Տեսիլ Խրիմեան (20-34 տարեկան), ինչպէս նաեւ Ժաքոպ Աստուրեան (14-15 տարեկան), Վարդիվառ Ասատուրեան (18-19 տարեկան), Միսաք Փափիսեան (20-34 տարեկան), Մանօ Թելֆէեան (60-64 տարեկան), Սարգիս Գազանճեան (50-54 տարեկան), Նարեկ Ատալեան (20-24 տարեկան), Գէորգ Թորոսեան (45-49 տարեկան) Անդրանիկ Արքանեան (35-39 տարեկան), Ուաննէս Թիւթիւնճեան (20-34 տարեկան), Քարլ Ճօ Պոյաճեան (20-34 տարեկան), Մարիօ Պոյաճեան (18-19 տարեկան), Ռաֆֆի Ղուկասեան (20-34 տարեկան), Յակոբ Առաքելեան (65-69 տարեկան), Հրակ Աւետանեան (20-34 տարեկան) եւ Ժան Պօղոսեան (40-44 տարեկան):

«ԱԶԴԱԿ»