Ոստիկաններու Դատապարտելի Պահուածքը՝ Իշխանութիւններու Ամօթալի ու Ապազգային Գործունէութեան Հերթական Դրուագն է․ Մայր Աթոռ

Հայաստան

«Յաւարտ Սրբոց Գայանեանց տօնի առիթով մատուցուած Ս․ Պատարագի եւ Հանրապետական մաղթանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի յուշահամալիր

Մայիս 28-ին, Հանրապետութեան տօնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի յուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսեւորած դատապարտելի պահուածքը եւ յուշահամալիրի տարածք մուտք գործելու յարուցուած արգելքներն ու բռնի գործողութիւնները հերթական դրուագն են իշխանութիւնների ամօթալի ու ապազգային գործունէութեան։

Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնութիւնների ու յարուցուած արգելքների Վեհափառ Հայրապետը յուշակոթողի առջեւ աղօթք բարձրացրեց առ Աստուած մայիսեան հերոսամարտերում նահատակուած քաջարի հայորդիների հոգիների հանգստութեան համար:

Թող Երկնաւոր Տէրն անսասան պահի հայոց անկախ պետականութիւնը եւ հանապազ օրհնի ու ապահով եւ անվտանգ կեանք շնորհի համայն մեր ժողովրդին»։

Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգ