Ստեփանակերտի Մէջ Դիմաւորեցին Խառն Մենամարտերու(MMA) Յայտնի Հայ Մարզիկները

Հայաստան, Սփիւռք

Ստեփանակերտի մէջ, Յուլիս 23-ին, դիմաւորեցին խառն մենամարտերու յայտնի հայ մարզիկները: Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ը կը տեղեկանայ Artsakhpress.am-էն։

Մարզիկները Յուլիս 23-28 Արցախի մէջ պիտի իրականացնեն ուսումնամարզական հաւաքներ, ինչպէս նաեւ մարզումներ Արցախի MMA հաւաքականի մարզիկներու հետ, հանդիպումներ, վարպետութեան դասեր երիտասարդներու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Արցախի խառն մենամարտերու (MMA) ֆեդերասիոնի նախագահ Գարեգին Աղաբալեանի խօսքով՝ այսօր Արցախ ժամանած են աշխարհի տարբեր վայրերէ՝ Ամերիկայէն, Ուքրանիայէն, Ռուսիայէն:

«Մարզիկները Արցախի մէջ պիտի իրականացնեն հնգօրեայ ուսումնամարզական հաւաքներ: Նպատակն է ոգեւորել մարզիկները, բարձրացնել մարզիկներու բարոյահոգեբանական եւ արհեստագիտական մակարդակը: Մնացեալ աշխարհահռչակ մարզիիկներն ալ, ոգեւորուելով տղաներու օրինակէն, հետեւին անոնց՝ գալով Արցախ»,- նշած է Գարեգին Աղաբալեան:

Բնութագրությունը հասանալի չէ