Երեք Նոր Նամականիշ՝ «Հայաստանի Պատմամշակութային Յուշարձաններ» Թեմայով

Այլեւայլ, Հայաստան

«Հայփոստ»-ը , Նոյեմբեր 30-ին, շրջանառութեան մէջ դրած է երեք նամականիշ՝ «Պատմամշակութային յուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային յուշարձաններ» թեմայով։ Այս մասին կը հաղորդէ Armradio.am-ը։

240 ՀՀ դրամ անուանական արժէքով նամականիշին վրայ պատկերուած է Վայոց Ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.)։ Անիկա կը գտնուի Արփա գետին վրայ, Ագարակաձոր գիւղէն 2,5 քմ դէպի արեւմուտք: Միակամար կամուրջը գործած է մինչեւ 1970-ական թուականները: