Աննախադէպ Բազմամարդ Ցոյց Ախալքալաքի Մէջ՝ Ի Զօրակցութիւն ՀՀ-ի (լուսանկարներ, տեսանիւթ)

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

Այսօր բազմահազար ջաւախահայեր հաւաքուած են Ախալքալաքի ֆութպոլի մարզադաշտին մէջ: Հայոց եռագոյններ եւ Վրաստանի պետական դրօշներ ծածանելով՝ ցոյցի մասնակիցները իրենց զօրակցութիւնը կը յայտնեն Հայաստանի Հանրապետութեան, հայոց ազգային բանակին՝ միաժամանակ դատապարտելով ռազմական բախումները, որոնք տեղի կ՝ունենան Յուլիս 12-է ի վեր, ՀՀ հիւսիս-արեւելեան սահմանային հատուածին վրայ (Տաւուշի մարզ) վերաշխուժացած ատրպէյճանական սադրանքներուն պատճառով: Այս մասին կը հաղորդէ
Yerkir.am-ը։

Հաւաքի մասնակիցները Ախալքալաքի մարզադաշտէն յայտնած են, որ իրենց խաղաղ ցոյցով կը դատապարտեն պատերազմը, ռազմական գործողութիւնները, որոնք տեղի կ՝ունենան Ատրպէյճանի՝ ՀՀ-ի և Արցախի վրայ պարբերաբար իրականցուող ոտնձգութիւններու բերումով: Մասնակիցներէն մէկը դատապարտած է ատրպէյճանական փորձերը, որոնք միտուած են սադրանքներ իրականացնելու նաեւ Վրաստանի մէջ եւ Վրաստանը եւս ներքաշելու հակահայկական արկածախնդրութիւններուն մէջ: Ըստ անոր՝ Հայաստանը եւ Վրաստանը պէտք է միասին բարգաւաճեն, եւ ատրպէյճանցիներու փորձերը՝ Վրաստանի մէջ եւս բորբոքելու ազգամիջեան բախումներ, դատապարտուած են ձախողման: «Մեր խաղաղ ցոյցը կ՝ընդգրկէ նաեւ այս ուղերձը»,- փաստած է մասնակիցը:

«Ջաւախքը միշտ ամուր կանգնած է Մայր պետութեան՝ Հայաստանի Հանրապետութեան կողքին, եւ, ինչպէս 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերուն, ինչպէս Արցախեան պատերազմի օրերուն, այնպէս ալ՝ այսօր, միշտ կանգնած ենք Հայաստան աշխարհի կողքին, մեր սրտի եւ հոգիի կողքին եւ կ՝ըսենք՝ մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս միասին ենք, կեցցէ՛ Ջաւախքը, կեցցէ՛ Հայաստան աշխարհը, կեցցէ՛ համայն հայութիւնը»,- իր ելոյթին մէջ նշած է Հայ Առաքելական եկեղեցւոյ Ջաւախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդութեան հոգեւոր հայրերէն մէկը:

Նշենք, որ ցոյցը իր բազմամարդութեամբ աննախադէպ է, եւ «քորոնա» ժահրի տարածման դէմ պայքարին մէջ, Վրաստանի իշխանութիւններու իրականացուցած խիստ պայմաններով, անիկա առաջին բազմամարդ ձեռնարկն է:

«Ո՛չ պատերազմին» կարգախօսով հանրահաւաքին պարբերաբար հնչած է նաեւ հայկական ազգային երգ-երաժշտութիւն, որուն ընթացքին մասնակիցները հանդէս եկած են նաեւ ազգային երգերով ու պարերով: 

Հանրահաւաքի ընթացքի տեսանիւթին կրնաք ծանօթանալ այստեղ:

Աննախադեպ բազմամարդ ակցիա Ախալքալաքում՝ խաղաղության պահանջով և ի զորակցություն ՀՀ-ի