Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նուագախումբի Կատարումը՝ Եղեռնի Զոհերու Յիշատակին (տեսանիւթ)

Այլեւայլ, Հայաստան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբը (գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Սերգէյ Սմբատեան) Եղեռնի 105-րդ տարելիցին զոհերու յիշատակին կատարում նուիրած է:

Նուագախումբը Facebook-ի պաշտօնական իր էջին հրապարակուած տեսանիւթով՝  Ծիծեռնակաբերդի յուշահամալիրին մօտ՝ կը կատարէ Էդուարդ Պաղտասարեանի «Նոկտիւրն»-ը:

Այս կատարումով նուագախումբը կը միանայ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման արշաւին։ Նուագախումբը, այսպիսով, յիշատակի տուրք կը  մատուցանէ բոլոր անոնց, որոնք նահատակուեցան 1915-23 թթ.։ Կը յիշենք եւ կը պահանջենք։

Հիշում ենք եւ պահանջում

Հիշում ենք եւ պահանջում ?#Հիշումենքևպահանջում#ArmenianGenocide#Genocide105#Recognition#RememberandDemand#ASSO

Posted by Armenian State Symphony Orchestra ASSO on Wednesday, April 22, 2020