Ազգային Ժողովը ِԱռաջին Ընթերցմամբ Ընդունեց Համաներում Յայտարարելու Մասին Նախագիծը

Հայաստան

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց քրէական գործերով համաներում յայտարարելու մասին օրէնքի նախագիծը:

«Արմենփրես»-ի հաղորդմամբ` նախագիծը ընդունուեցաւ ԱԺ-ի Հոկտեմբեր 31-ի արտահերթ նիստի ընթացքին:

Նախագիծին կողմ քուէարկեց 72 պատգամաւոր, դէմ եւ ձեռնպահ չկար:

Օրէնքի նախագիծի երկրորդ ընթերցումն ու քուէարկութիւնը տեղի կ’ունենան Նոյեմբեր 1-ին:

Համաներում յայտարարելու մասին առաջարկուած նախագիծը ամենաշատ շահառու ունեցող համաներումն է: Ատով համաներում պիտի շնորհուի շուրջ 660 դատապարտեալի, ԱԺ նիստի ընթացքին ըսաւ ՀՀ արդարադատութեան նախարարի պաշտօնակատար Արտակ Զէյնալեան:

Կառավարութիւնը նպատակ ունի համաներում հայտարարել Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամեակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախութեան հռչակման 100-ամեակի առիթով։