Ծանրորդ Կարէն Մարգարեան Դարձաւ Պատանեկան Ողիմպիական Խաղերու Ախոյեան

Այլեւայլ, Հայաստան

Հայաստանի ողիմպիական հաւաքականը առաջին եւ ոսկի մետալը նուաճեց 3-րդ ամառնային Ողիմպիական խաղերուն:

«Արմենփրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի 77 քկ․ դասակարգին մէջ Հայաստանի ներկայացուցիչ Կարէն Մարգարեան պոկում վարժութեան մէջ բարձրացուց 141 քկ․ այնուհետեւ հրում 168 քկ եւ երկամարտի 309 քկ․ արդիւնքով դարձաւ պատանեկան Ողիմպիական խաղերու ոսկէ մետալակիր: Երկրորդ տեղը 308 քկ․ արդիւնքով Ուզպեքիստանի ներկայացուցիչն է:

Ողիմպիական խաղերուն մեր երկիրը ներկայացնող մարզիկները պիտի մրցին 7 մարզաձեւերու մէջ: Մրցավայր մեկնած են ծանրորդներ Կարէն Մարգարեանը (77 քկ․) եւ Լիանա Կիւրճեանը (63 քկ․), յունահռոմէական ըմբիշ Սահակ Յովհաննիսեանը (60 քկ․), թաեքուոնտոյի մարզիկ Անդրանիկ Խաչատրեանը (73 քկ․), Ճիւտոիստ Եուրի Իսրայէլեանը (55 քկ․), հրաձիգ Հայկ Բաբայեան (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղեան (50 մ, 100 մ ազատ ոճ եւ 50մ փատըրֆլայ) եւ գեղարուեստական մարմնամարզուհի Եուլիա Վոտոպեանովան: