Կը Պահանջենք Կալանաւորել Հայ Քաղաքացիին Վրայ Կրակած Յանցագործը. ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւն
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը տարածած է յայտարարութիւն, ուր կ՝ըսուի.
«ազրպէյճանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրայ։ Եւ սա այն դէպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղեակ է եղել վտանգի մասին։
Այսպէս է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղուած է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։
Սակայն մենք չենք կարող հաշտուել այս անպատուութեան հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ Հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շէնքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։
Մենք պահանջում ենք.
Կալանաւորել հայ քաղաքացու վրայ կրակած յանցագործին։
Վերջինիս չազատել որպէս «բարի կամքի դրսեւորում», այլ փոխանակել պաքուի բանտերում պահուող հայ գերիների հետ։
Հոկտեմբերի 2
Ժամը՝ 15:00-ին
Վայրը՝ ԱԱԾ շէնքի դիմաց»։
