ազրպէյճանցի Զինծառայողը Հատած է Սահմանը եւ Կրակած ՀՀ Քաղաքացիի Ոտքին․ ԱԱԾ-ն Հաստատեց

Աշխարհ, Հայաստան

ԱԱԾ-ն հաստատեց` Շաքի բնակավայրին մէջ ազրպէյճանցի զինծառայողը կրակած է ՀՀ քաղաքացիի ոտքին։

«Սեպտեմբերի 29-ին ազրպէյճանի պետական անվտանգութեան ծառայութիւնը Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեանը տեղեկացրել է, որ ազրպէյճանի զօրամասերից մէկում զինծառայողը անյայտ հանգամանքներում լքել է ծառայութեան վայրը։

Չի բացառուել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետութեան սահմանը։ Դրանից յետոյ Հայաստանի եւ ազրպէյճանի իրաւասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիւ կառավարման կենտրոն ահազանգ է ստացուել, որ Սիւնիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դէպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանութեան տարբեր ստորաբաժանումների օպերատիւ խմբեր։ Ձեռնարկուել են անհետաձգելի միջոցառումներ՝ դէպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութեամբ։

Պարզուել է, որ յանցագործութիւնը կատարել է ազրպէյճանցի զինծառայողը, որը ձերբակալուել է։

Դէպքի մանրամասները ներկայացուել են նաեւ ազրպէյճանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտէում դէպքի առնչութեամբ նախաձեռնուել է քրէական վարոյթ»։