Մոմավառութիւն՝ Երեւանի Մէջ Իրանի Դեսպանատան Մօտ

Աշխարհ, Հայաստան

«Մենք` հայերս, խստագոյնս դատապարտում ենք ամերիկա-իսրայէլական յարձակումը մեր բարեկամ Իրանի վրայ։ Կոչ ենք անում միջազգային համայնքին եւ ԱՄՆ բարեպաշտ քաղաքացիներին անյապաղ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու այս չարիքը, որն ուղղուած է մեր մոլորակի խաղաղութեան դէմ։

Մարտի 3-ին, ժամը 13։00-ին, մենք՝ մի խումբ հայ մարդիկ, Իրանի դեսպանատան մօտ իրականացնելու ենք «Դէմ ենք Թրամփի արիւնոտ քաղաքականութեանը» խորագրով ակցիան՝ մեր զօրակցութիւնը յայտնելով Իրանին։

Ակցիան ենթադրում է փոքր զօրակցական ցոյց դեսպանատան մօտ՝ պաստառներով եւ մոմավառութեամբ. տեւողութիւնը՝ 30 րոպէ։ Խնդրում ենք լուսաբանել մեր ակցիան։

Յարգանքով՝ մի խումբ հայ մարդիկ՝ Էլեոնորա Մանանդեանի առաջնորդութեամբ»։