պաքուի Մէջ Արցախի Ռազմաքաղաքական Ղեկավարութեան «Դատապարտումը» Քաղաքական Հաշուէյարդար է. Մետաքսէ Յակոբեան

Հայաստան

«պաքւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան «դատապարտումը» քաղաքական հաշուէյարդար է»,- գրած է Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեան։ 

«Դատւում է Արցախի ինքնորոշման իրաւունքը։

Դատւում է դիմադրութեան լեկիտիմութիւնը (օրինականութիւնը, խմբ․)։

Դատւում է հայ ժողովրդի քաղաքական կամքը։

Ամենավտանգաւորն այսօր լռութիւնն է։

Ով լռում է, ակամայ ընդունում է, որ ուժը կարող է փոխարինել իրաւունքին։

Ով լռում է, վաղը կը կանգնի նոյն տրամաբանութեան առաջ՝ արդէն Հայաստանի ներսում, քանզի թուրքը կանգ չի առնելու. ունի նիկոլների կողմից լեկիտիմացրած բոլոր հնարաւորութիւնները։

Եւ սա միայն Արցախի մասին չէ։

Սա Հայաստանի պետականութեան, սահմանների, արժանապատուութեան եւ վաղուայ մասին է։

Յ.Գ. Իրաւունքը չի դատապարտւում։

Այն կամ պաշտպանւում է, կամ կորցւում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkir.am/hy/article/2026/02/05/306676