ազրպէյճանցիները Ատելութեամբ Կ՝ոչնչացնեն Արցախի Անշունչ Յուշարձանները, Ուր Մնաց Այնտեղ Հայը Ձգեն Անվտանգ․ Վահրամ Բալայեան
Ակնյայտ էր, որ պաքուի վարչակազմը այսպէս պիտի վարուէր Արցախի մէջ մնացած վերջին հայերուն հետ։ Այս մասին, ըստ «ԱՊԱՌԱԺ»-ի, ըսած է Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Վահրամ Բալայեանը։
«Արդէն պարզ էր՝ եթէ ազրպէյճանցիները ոչնչացնում են Արցախի անշունչ յուշարձանները, ինչպէ՞ս պէտք է վարուէին այնտեղ մնացած հայերի հետ։ Արցախում ատելութեամբ ոչնչացնում են հայկական յուշարձանները, յատկապէս այն յուշարձանները, որոնք վերաբերում են արցախեան պետականութեան ժամանակաշրջանին։
Հիմնայատակ աւերում են, հետքը ոչնչացնում են, հայկական տառի, խաչի նկատմամբ են ատելութեամբ լցուած, այսինքն՝ նպատակաուղղուած ոչնչացնում են այն ամէն, ինչը հայ մարդու ինքնութիւնն է։
Այսօր էլ այդ քաղաքականութիւնը շարունակւում է՝ Նախիջեւանում արեցին-վերջացրեցին, յետոյ նոյնը արեցին Հիւսիսային Արցախում, հիմա էլ այդ նոյնն անում են արդէն Արցախի ամբողջ տարածքում, ցաւօք սրտի, միջազգային հանրութեան անտարբեր հայացքի ներքոյ»,- նշած է պատմաբան Վահրամ Բալայեանը։
