Գալու է Պատասխան Տալու Ժամանակը՝ Էս Երեխեքի Հայրենիքն ու Տունը Գողացողների Հատուցման Պահը․ Լիլիթ Գալստեան

Հայաստան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր​ Լիլիթ Գալստեանը տեսանիւթ հրապարակած է ու գրած․

«Շուշիի «Վարանդա» երգչախումբը՝ խմբավար Զաքար Քեշիշեանի ղեկավարութեամբ, Կամերայինի բեմում է։

Մի փոքր Արցախ, կարօտ, ցաւի ու կորստի հետ անհաշտ սերունդ, ու ցաւ, ցաւ․․․

Շուշին ու Հայրենիքը կորցնելու ցաւ, որ բառերով չի նկարագրւում։ Արցունքների միջով երգող երեխաներ։

Ղարաբաղը սէր է մաքուր, անբիծ լոյսի…

Հատուցելու էք, գալու է պատասխան տալու ժամանակը՝ էս երեխեքի Հայրենիքն ու տունը գողացողների հատուցման պահը․․․

Ո՞նց էք հանգիստ ապրում, ո՞նց․․․»: