
Կը Մերժենք Այն Իշխանութիւնը, Որ Կը Հայհոյէ Սեփական Հոգեւոր Ժառանգութեան․ Վրաստանի Հայ Համայնք
Վրաստանի Հայ Համայնքը յայտարարութիւն տարածած է՝ նշելով, որ կը մերժէ այն իշխանութիւնը՝ որ կը հայհոյէ սեփական հոգեւոր ժառանգութեան, կը շնորհաւորէ ազրպէյճանն ու թուրքիան տօներու առիթով, իսկ անոր զուգահեռ՝ ազրպէյճանի կրօնապետը Էջմիածին Մայր Տաճարը կը հռչակէ ազրպէյճանական։
«Վրաստանի Հայ Համայնքը եւ ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգութեամբ ու վրդովմամբ արձագանգում ենք Հայաստանի իշխանութիւնների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացուող պարբերական ու հետեւողական յարձակումներին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապէս կրօնական կառոյց չէ։ Դա մեր ինքնութեան ողնաշարն է, ազգային ոգու, պատմական յիշողութեան եւ միասնութեան կենդանի մարմնաւորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատեւման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։
Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագոյն հետեւանքները Արցախից տեղահանութիւն, պաքւում բանտարկեալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, եւ ազգային արժանապատուութեան ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախաւորել Եկեղեցին նշանակում է՝ հարուածել հայութեան հիմքերին։
Երբ Սարդարապատում հոգեւորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանութիւնը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգութեան հարցը՝ նրան դիմաւորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։
Սա պատահականութիւն չէ։ Սա մտածուած քաղաքականութիւն է։
Սա փորձ է՝
. Սասանելու ու կործանելու մեր ինքնութիւնը, դատարկելու ազգային պետականութեան բովանդակութիւնը,
. Տկարացնելու հայ ժողովրդի հաւաքական դիմադրութիւնը,
. Դատարկելու ազգային պետականութեան բովանդակութիւնը։
Մենք յայտարարում ենք՝
Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կայ եւ լինելու է մեր ինքնութեան ողնաշարը։
Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգեւոր հայրերի, եւ մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։
Մենք չենք լռելու, երբ ոտնահարւում են սրբութիւնները։
Մենք մերժում ենք այդ ոճի իշխանութիւնը՝ որը հայհոյում է սեփական հոգեւոր ժառանգութիւնը, որը շնորհաւորում է ազրպէյճանին եւ թուրքիային տօների առթիւ, իսկ դրան զուգահեռ՝ ազրպէյճանի կրօնապետը Էջմիածին Մայր Տաճարը հռչակում է ազրպէյճանական։
Սա արդէն ազգային ինքնութեան պահպանման հարցն է։
Սա չի վերաբերում մէկ հոգեւորականի կամ մի կուսակցութեան։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkir.am/hy/article/2025/06/09/293939