Բռնի Տեղահանուած Արցախցին Աբովեանի Մէջ Երեխաներու Զարգացման Կեդրոն Հիմնած է

Հայաստան

Արցախէն բռնի տեղահանուած, Ստեփանակերտի բնակիչ Արէն Սարգսեանը ՀՀ Կոտայքի մարզի Աբովեան քաղաքին մէջ հիմնած է երեխաներու զարգացման կեդրոն։ Այս մասին կը հաղորդէ Artsakhpress.am-ը։

Արէն Սարգսեան նշած է, որ բռնի տեղահանութենէն եւ Աբովեան հաստատուելէն ետք որոշած են երկրի համար բեռ չդառնալ, այլ ընդհակառակը՝ ըլլալ բարեխիղճ հարկատու, գործել ու արարել։

Нет описания.
Нет описания.

«Արցախում կինս երկար տարիներ աշխատել է մանկապարտէզում։ Ուստի որոշեցինք մանկական զարգացման կենտրոն ստեղծել։ Միջոցների մի մասը հայթայթեցինք, իսկ միւս մասը սեփական ուժերով ներդրեցինք ու հիմնեցինք այս զարգացման կենտրոնը»,- ներկայացուցած է Սարգսեանը՝ աւելցնելով, որ անիկա այժմ կը գտնուի իրաւագիր ստանալու փուլին մէջ։ Սարգսեանի խօսքով՝ երեխաներուն թիւը դեռ փոքր է, սակայն եռայարկ շէնքի երկու յարկը ընդգրկող կեդրոնին տարածքը նախատեսուած է առնուազն 70 հոգիի համար։

Нет описания.

«Մենք շեշտը դնում ենք էկոլոգիապէս մաքուր սննդի եւ երեխաների խնամքի մեր կուլտուրան ներդնելու վրայ։ Աշխատողներն ուշադրութեան կենտրոնում են պահում, որպէսզի երեխաների նկատմամբ ցուցաբերուի ինդիվիդուալ մօտեցում, առօրեան յագեցած լինի եւ ամէն վայրկյանն օգտագործուի ի նպաստ նրանց ունեցած փոտենցիալի զարգացման։

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.