Ստեփանակերտի Գրախանութներուն Մէջ Ամենապահանջուած Գիրքը Աստուածաշունչն է

Այլեւայլ, Հայաստան

«Արցախպրես» լրատուական գործակալութեան «Արցախեան բեսթսելեր» նախագիծը կը ներկայացնէ ընթացիկ տարուան Մայիս ամսուան եւ Յունիսի առաջին հնգօրեակին Ստեփանակերտի մէջ ամենավաճառուած գիրքերուն հնգեակը:

Առաջին հորիզոնականի վրայ Աստուածաշունչն է՝ Հին ու Նոր Կտակարանները:

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն / Գլխավոր

Երկրորդ տեղը Ճոան Ռոուլինկի «Հարրի Փոթըրը եւ Փիւնիկի միաբանութիւնը» վէպն է:

Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Օդապարուկ թռցնողը, «Զանգակ» հրատարակչություն

Երրորդ հորիզոնականի վրայ Խալէտ Հոսէյնի «Օդապարուկ թռցնողը» վէպն է, որ կը պատմէ Աֆղանիստանի Քապուլ քաղաքին մէջ ապրող Ամիր անունով տղայի եւ անոր ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որ տան ծառայի որդին է:

Չորրորդ հորիզոնականին վրայ Էրիխ Մարիա Ռեմարգի «Երկինքն ընտրեալներ չունի» ստեղծագործութիւնն է։ Անիկա կը պատմէ ինքնաշարժի տարեց մրցարշաւորդ Քլեղֆենի մասին, որ կ՝այցելէ առողջարանին մէջ բուժուող երբեմնի գործընկերոջ ու այնտեղ կը ծանօթանայ ծանր հիւանդ Լիլիանին։

Հեքիաթներ : Հովհաննես Թումանյան

Ստեփանակերտի գրախանութներուն մէջ ամենափնտռուած գիրքերու հինգերորդ հորիզոնականին վրայ Յովհաննէս Թումանեանի «Հեքիաթների ժողովածու»-ն է: