Մահացած է Լուսանկարիչ, Ս. Փարաջանովի Թանգարանի Տնօրէն Զաւէն Սարգսեանը

Այլեւայլ, Հայաստան

Մահացած է լուսանկարիչ, Սերգէյ Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը: Այս մասին Facebook-ի իր էջին վրայ գրած է ՀՀ արուեստի գործիչ Երուանդ Երզնկեանը:

Զաւէն Սարգսեան ծնած է Երեւան, 1947-ին: 1986-ին նշանակուած է Հայաստանի ժողովրդական արուեստի պետական թանգարանի տնօրէն։ 1992-էն ի վեր կը ղեկավարէր Սերգէյ Փարաջանովի թանգարանը: