Մահացած է ՀԽՍՀ Վաստակաւոր Նկարիչ Լեւոն Մանասերեանը

Այլեւայլ, Հայաստան

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզութեան նախարարութիւնը կը տեղեկացնէ, որ 94 տարեկան հասակին մահացած է ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ Լեւոն Հայրապետի Մանասերեանը:

Փրոֆէսոր Մանասերեան ծնած է 1925-ին, Էջմիածին:

Անոր գործերէն շատերը կը գտնուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ:

Լեւոն Մանասերեանի ստեղծագործութիւնները հիմնականօրէն գծագրական աշխատանքներ են: Ան հեղինակած է նաեւ գեղանկարչական, բներգական-համադրական գործեր, բնանկարներ, դիմանկարներ, նկարազարդած 200-է աւելի գիրքեր:

Նկարիչների միությանից տեղեկացնում են, որ Լևոն Մանասերյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր «ՍԱՆ ԼԱԶԱՐՈ» սգո սրահում ժամը 18:00ին, հուղարկավորությունը նույն վայրից սեպտեմբերի14-ին ժամը13:00 ին:

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի պաշտօնական կայքէն։