Սոչիի Մէջ Հրդեհի Մը Պատճառով 4 Հայ Զոհուած է

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

Հայաստանի Հանրապետութեան արտակարգ իրավիճակներու նախարարութեան Փրկարար ծառայութեան Ճգնաժամային կառավարման ազգային կեդրոնը կը հաղորդէ, թէ Յուլիս 30-ին, ժամը 5:40-ին (Մոսկուայի ժամանակացոյցով) Սոչի քաղաքի Ատլերի շրջանի Փրոսվեշչենիա փողոցի թիւ 81 տան (2 յարկանի, 300 քմ) բռնկած հրդեհին պատճառով զոհուած են 8, տուժած` 11 քաղաքացիներ:

Ռուսիոյ պետական համապատասխան մարմինները հաղորդած են, թէ զոհուածներու շարքին է Հայաստանի քաղաքացի Նիրվարդ  Յարութիւնեան (1950-ի ծնունդ), իսկ աւելի ուշ հաղորդուած է, թէ զոհուածներու շարքին են 3 հայ անհատներ եւս` Նայիրա Բարսեղեան (1992-ի ծնունդ), Եւա Բարսեղեան (2009-ի ծնունդ) եւ Աննա Բարսեղեան (1962-ի ծնունդ), ինչպէս նաեւ 1 տուժած` Արթուր Բարսեղեան (1951-ի ծնունդ):

 

Leave a Reply