Վատիկանի Մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ներկայացուցիչ Նշանակուած է Տ․Խաժակ Արք․ Պարսամեանը

Աշխարհ, Հայաստան

Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեան նշանակուած է Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի մէջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ):

Մետիամաքսը կը նշէ, որ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը 1990-էն մինչեւ 2018-ի Մայիսը կը զբաղեցնէր Հայ Առաքելական Եկեղեցւոյ ԱՄՆ Արեւելեան թեմի առաջնորդի պաշտօնը:

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեան ծնած է 1951-ին Թուրքիոյ Արաբկիր քաղաքին մէջ: