Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Եպիսկոպոսներու Հանդէպ Ապօրինի Քրէական Հետապնդումը Պէտք է Դադրեցուի․ Յայտարարութիւն
Ի գիտութիւն մեր զաւակների յայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերեալ քրէական գործով նախնական դատալսումների նիստը նշանակուել է 2026 թուականի Օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 272-րդ յօդուածի 4-րդ մասով նախատեսուած իրաւունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ բարձրաստիճան հոգեւորականները նիստին չեն ներկայանայ։ Նրանց շահերը կը ներկայացնեն պաշտպանները։
Վեհափառ Հայրապետի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառուող մեղադրանքը անօրինական միջամտութիւն է Եկեղեցու ներքին կեանքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եպիսկոպոսների իրաւունքները պէտք է անյապաղ վերականգնուեն եւ նրանց նկատմամբ ապօրինի քրէական հետապնդումը՝ դադարեցուի։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
