14-ամեայ Տիգրան Համբարձումեանը Յաղթած է Մակնուս Գարլսէնին․ Titled Tuesday
14-ամեայ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումեանը յաղթած է աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող, աշխարհի 16-րդ ախոյեան, նորուէկիացի Մակնուս Գարլսէնին։ Այս մասին կը յայտնէ Հայաստանի ճատրակի ֆետերասիոնը։
Հայ շախմատիստը Գարլսէնին յաղթած է Օգոստոս 18-ին կայացած Titled Tuesday առցանց մրցաշարի ընթացքին։
«Titled Tuesday»-ը Chess.com-ի ամենայայտնի առցանց արագ ճատրակի մրցաշարերէն է, որուն կը մասնակցին ՖԻԴԵ-ի կոչում ունեցող շախմատիստները։ Մրցաշարը կ՝իրականացուի զուիցերիական համակարգով՝ 11 խաղով։
