«Արտակարգ Իրավիճակ Մերձաւոր Արեւելքում. Ի՞նչ Պէտք է Իմանայ Հայ Ուղեւորը»
Օդաչու, հրամանատար, աւիացիայի փորձագէտ Յակոբ Ճաղարեան իր Facebook-ի էջին մէջ գրած է.
«Հայրենակիցներ Այսօր ԱՄՆ-ն եւ Իսրայէլը համատեղ յարձակում են սկսել Իրանի դէմ: Չանդրադառնալով քաղաքական ասպեկտներին, ես մտահոգ եմ Արաբական Միացեալ Էմիրութիւններում գտնուող իմ հայրենակիցների համար: ԱՄՆ–Իսրայէլ համատեղ ռազմական գործողութիւնների հետեւանքով Իրանի եւ Իրաքի օդային տարածքների փակումը լրջօրէն խաթարել է տարածաշրջանային աւիահաղորդակցութիւնը։ Արդիւնքում բազմաթիւ հայ ուղեւորներ մնացել են Էմիրաթների օդանաւակայաններում: Ստեղծուած իրավիճակը դասւում է որպէս արտակարգ աշխարհաքաղաքական հանգամանք (force majeure / extraordinary circumstances), ինչը իրաւական տեսանկիւնից ունի որոշակի առանձնայատկութիւններ։
Սակայն նոյնիսկ այս պայմաններում ուղեւորներն ունեն յստակ իրաւունքներ եւ գործնական լուծումներ։
1. Ուղեւորների իրաւունքները միջազգային իրաւունքի շրջանակում
EU Regulation 261/2004Regulation (EC) No 261/2004
Այս կարգաւորումը կիրառւում է՝
• ԵՄ-ից մեկնող բոլոր չուերթների դէպքում, • ԵՄ գրանցում ունեցող, կամ ԵՄ օդային կարգաւորումներն ընդունած, ԵՄ հետ սուբլիմացուած բոլոր աւիաընկերութիւնների բոլոր չուերթների դէպքում
Այն սահմանում է․ • Տոմսի ամբողջական վերադարձ կամ այլընտրանքային երթուղով տեղափոխում • Սնունդ, խմիչք, հիւրանոց (եթէ անհրաժեշտ է գիշերակաց) • €250–€600 փոխհատուցում (միայն եթէ յետաձգումը աւիաընկերութեան մեղքով է)։

Կարեւոր․ ռազմական գործողութիւնների եւ օդային տարածքի փակման պարագայում փոխհատուցման գումարը չի կիրառւում, քանի որ դա համարւում է “extraordinary circumstance”։
ՍԱԿԱՅՆ խնամքի պարտաւորութիւնը (care obligation) մնում է ուժի մէջ։
Աւիաընկերութիւնների ՊԱՐՏԱԿԱՆՈւԹԻւՆՆԵՐԻ, եւ ուղեւորների ԻՐԱՒՈւՆՔՆԵՐԻ մասին յատուկ կարգաւորումներ կան նաեւ Չիքակոյի եւ Մոնթրէալի Կոնվենցիաներում (պայմանագիր, ԵՌԱԳՈՅՆ), որոնցմով ես այս գրառումը չեմ ծանրեցնի

IATA ուղեցոյցներ
International Air Transport Association
Արտակարգ իրավիճակներում IATA-ի շրջանակներում կիրառւում են. • re-routing համաձայնագրեր • interline ticket acceptance • պաշտպանական ապահովագրական մեխանիզմներ
Ուղեւորներին խորհուրդ է տրւում պահանջել, որ աւիաընկերութիւնը օգտագործի իր գործընկերների ցանցը վերաուղղորդման համար։
ԽՈՐՀՈւՐԴ եմ տալիս` Օգտագործել Էմիրաթական բոլոր օդանաւակայանները որպէս վերադարձի հարթակ
Այս պահին առաւել իրատեսական ելքային կէտերն են՝

Տուբայ (Flydubai)

Շարժա (Air Arabia)

Ապու Տապի (Wizz Air Abu Dhabi)
Որտեղից նշածս աւիաընկերութիւններն ունեն բազմաթիւ տարածաշրջանային թռիչքներ: ինքնուրոյն կարող էք օնլայն գնել Ձեր յետադարձի տոմսը, եթէ աւիաընկերութեան առաջարկը ձեզ չբաւարարի:
ԱՌԱՋԱՐԿՈւՄ ԵՄ` 1. Ստուգել ոչ միայն Երեւան ուղղութիւնը, այլ նաեւ այլ տարածաշրջանային կէտեր 2. Օգտուել multi-leg տարբերակներից 3. Դիտարկել նաեւ Թբիլիսի վերադառնալու տարբերակը: Վրաստանից ՀՀ հասնելն անհամեմատ աւելի դիւրին է, քան ցանկացած այլ վայրից։
Որպէս ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (տարանցիկ) օդանաւակայաններ ԽՈՐՀՈւՐԴ եմ տալիս` 1. Լառնաքա (Կիպրոս) որտեղից Հայկական Fly One եւ եւրոպական WizzAir ընկերութիւնները կատարում են համարեայ ամենօրեայ թռիչքներ: Տոմսերի արժէքը տարբեր օրերի տատանւում են 400-600 ԱԷԴ տիրհամ արժէքի մէջ 2. Պէյրութ (Լիբանան) Էմիրաթական 2 ընկերութիւն (Fly Dubai եւ AirArabia), ինչպէս նաեւ լիբանանեան MEA աւիաընկերութիւնները կատարում են օրեկան մի քանի թռիչք: Տոմսերի արժէքը $200 սահմաններում է: ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզա չի պահանջւում: 3. Եգիպտական օդանաւակայաններով` Գահիրէ, Շարմ-էլ-Շէյխ, Հուրկատա: Ցանկացողները կարող են ընտրել նաեւ Սթամպուլով վերադարձի ճանապարհը: Ես այն նշում եմ վերջինը, եւ յոյս ունեմ, որ դա չի օգտագործուի: Կամ կ՝օգտագործուի` Տուպայ-Սթամպուլ` Emirates Սթամպուլ-Երեւան` Fly One Աւիաընկերութիւններով: Ուղղակի իմացէք, որ էդպիսի տարբերակ էլ կայ:
ԳՈՐԾՆԱԿԱՆ քայլեր ուղեւորների համար 1. Մի սպասէք միայն աւտոմատ (ինքնաշխատ) վերաբաշխմանը 2. Պահանջէք գրաւոր արձանագրում (delay certificate) 3. Պահպանէք բոլոր ծախսերի փաստաթղթերը 4. Գրանցուէք ՀՀ դեսպանատանը Հեռ: +(9712) 444 41 964. Ստուգէք travel insurance-ի պայմանները։
Այս իրադարձութիւնները եւս մէկ անգամ ցոյց են տալիս՝ Հայաստանի համար կենսական է բազմակենտրոն օդային կապերի զարգացումը եւ այլընտրանքային հաբերի ստեղծումը։
Արտակարգ աշխարհաքաղաքական միջավայրը պահանջում է ոչ միայն ճկուն աւիաընկերութիւններ, այլ նաեւ պետական մակարդակով համակարգուած գործողութիւններ։ Ստեղծուած իրավիճակը լուրջ է, բայց ոչ անլուծելի։
Ուղեւորները պէտք է իմանան իրենց ԻՐԱՒՈւՆՔՆԵՐԸ, իսկ աւիաընկերութիւնները ՊԱՐՏԱՒՈՐ են ապահովել նուազագոյն սպասարկման եւ վերաուղղորդման մեխանիզմներ (մեքենականութիւններ), յատկապէս force majeure պայմաններում։
Գրառմանս ՀԻՄՆԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ
Մի խուճապէք։ Իրաւական հիմքերը ձեր կողքին են։ Գործէք կառուցողական եւ գրագէտ
ՅԳ: Հենց նոր հայտնի դարձաւ, որ Միացեալ Արաբական Էմիրութիւնները, Յորդանանի ու Քաթարն էլ են փակել իրենց օդային տարածքները: Ես հետեւում եմ իրավիճակին: Եւ ցանկացած նոր տեղեկութեան դէպքում էջիս կը տեղեկացնեմ հերթական հնարաւոր անելիքները»:
