Շրջանառութեան Մէջ Կը Դրուի Երկու Նամականիշով Գեղաթերթիկ՝ «Կրօն եւ Մշակոյթ. Մշակութային Ոճիր» Թեմայով

Հայաստան

2023 թուականի Յուլիս 11-էն շրջանառութեան մէջ դրուեցաւ երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրօն եւ մշակոյթ. մշակութային ոճիր» թեմայով:

«ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրութեան համաձայն՝ 940 ՀՀ դրամ անուանական արժէքով գեղաթերթիկի նամականիշին վրայ պատկերուած է Ջուղայի հայկական գերեզմանատունը, իսկ 950 ՀՀ դրամ անուանական արժէքով գեղաթերթիկի նամականիշին վրայ՝ նոյն գերեզմանատունը 2005 թուականին հայկական խաչքարերու ազրպէյճանի թիրախաւորուած ոչնչացումէն ետք:

Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացուած են Նախիջեւանի տարածքին վրայ գտնուող Ջուղայի հայկական գերեզմանոցի XVI-XVIII դարերու բազում խաչքարերու ոչնչացման պատկերներ:

Գեղաթերթիկին վրայ նաեւ նշուած են «ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ» եւ «XVI-XVIII ԴԱՐԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ» գրառումները՝ հայերէն եւ անգլերէն լեզուներով:   

Թողարկման օրը` 11 Յուլիս 2023թ.

Ձեւաւորումը՝ Դաւիթ Դովլաթեանի

Տպարանը` Cartor, Ֆրանսա

Նամականիշի չափերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափերը` 105,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 15 000 հ.