Հայաստանի Խորհրդարանը Independent-ի Ամենագեղեցիկ Շէնքերու Տասնեակին Մէջ Չորրորդն է

Այլեւայլ, Հայաստան

Բրիտանական յայտնի «Independent»-ը թերթը Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի շէնքը ներառած է ամենագեղեցիկ խորհրդարաններու տասնեակին մէջ:

«Արմենփրես»-ի հաղորդմամբ` տասնեակը առաջին տեղը կը գրաւէ Հունգարիոյ խորհրդարանը, երկրորդ տեղի վրայ Ռումանիոյ խորհրդարանն է, երրորդը՝ Թրինիտատ եւ Թոպագոյինի, չորրորդը՝ Հայաստանի Հանրապետութեան, հինգերորդը` Անգոլայինը:

Ամենագեղեցիկ խորհրդարաններու վեցերորդը ԱՄՆ Ծերակոյտի շէնքը, եօթերորդը` Հնդկաստանի խորհրդարանը, ութերորդը` Գանատայինը, իններորդը` Սէյշելեան կղզիներինը: Իսկ լաւագոյն տասնեակը կ՛եզրափակէ Պութանի Թագաւորութեան խորհրդարանը:

Հունգարիա

Ռումանիա

Թրինիտատ և Թոպագօ

Հայաստանի Հանրապետութիւն

Անկոլա

ԱՄՆ

Հնդկաստան

Գանատա

Սէյշելեան կղզիներ

Պութանի Թագաւորութիւն