Երաժշտութեան Ազդեցութիւնը Մտքի եւ Հոգու Վրայ․ Էմիլի Պօղոսեան

Յօդուածներ – Զրոյցներ

Ինչպէս որ բոլորս գիտենք երաժշտութիւնը մեր կեանքի մեծ մասն է կազմում, այնպէս որ եթէ մէկը ուրախ երգեր լսի ինքնաբերաբար ուրախ աշխարհ է մտնում, ժպտում եւ աշխուժանում է իր կեանքում։  Իսկ եթէ տխուր երաժշտութիւն է լսում, ինքնամեկուսանում եւ մուտք է գործում տխուր աշխարհ, իր առօրեան լցնում անցեալի անհիմն ու ողբալի յուշերով։ Այս կախարդական եղանակները միայն մարդ էակի վրայ չէ որ թողնում է իր ազդեցութիւնը, գիտութիւնը փաստել է որ նրա դրական ելեւէջների երանգից կենդանիներն էլ ազդարարւում են, օրինակ գիտնականները Հելնշտայն Ֆրիսեան (Holstein Friesian) կովերի ցեղախմբի համար կլասիկ երաժշտութիւն ցրելով նրանց օրական կաթի  չափաբաժինը աւելացրել էին։ Ենթադրենք եթէ մի կաթնատու կով օրւայ մէջ 34-լիտր  կաթնաբերութիւն ունի, արդիւնքում դա դարձել էր 36-լիտր, միայն կլասիկ երաժշտութեան միացման շնորհիւ։

Իսկ Երաժշտութիւնը ինչպէս մարդկային ճաշակը բազմազան է, պատմութեան ընթացքում տարբեր ճաշակների համար ստեղծւել են  երաժշտութիւններ որոնցից ստեղծւել է նրա խմբաւորումները: Օրինակ՝ Ջազը, Մետալը, Կլասիկ ու Ֆոլկը, Բլուզը եւ այլն: Մեր Հայկական երաժշտութիւնը ինքնին բաժանւում է երկու խմբերի, եկեղեցական եւ ժողովրդական կամ Ֆոլկ խմբերի։ Երաժշտութեան հետաքրքիր յատկութիւններից մէկը այն է որ զատ նրա ազդեցութիւնից մտքի վրայ այն նաեւ ազդելով հոգու վրայ բուժիչ է:  Դա կոչւում է բուժիչ երաժշտութիւն։ Այս երաժշտութիւնը օգտագործւում է հոգետերապիայում, անգլերէնում հենց այդպէս է կոչւում,  Music therapy որը օգտագործւում է հոգեբուժական ոլորտում (Psychotherapy)։

Արեւելեան ազգերը հատկապէս իրենց հին քաղաքակրթութեան շնորհիւ ճանաչել եւ օգտագործել են բուժիչ երաժշտութիւնից, հատկապէս իրենց ծիսակատարութիւնների մէջ: Սկսած հեռու արեւելքից, Տիբեթի Բուդդայիներից որ ունեն իրենց յատուկ երգող գաւաթ անւանումով երաժշտական սարքը, գնանք հասնենք չինաստան, միջին արեւելքի երկրները, սուֆֆիները , իրանցիները, յոյները եւ մենք հայերս ունեցել ենք մեր իւրայատուկ բուժիչ երաժշտութիւնը:  Մեր հայկական մեղեդիները, հատկապէս նրանք որ պատկանում են եկեղեցական երաժշտութեան խմբին, անբաժան են այդ բուժիչ յատկութիւնից։ Եթէ այդ մեղեդին ճիշտ ձեւակերպւած լինի, այսինքն ճիշտ համակարգի մէջ լինի, հնչիւնների միջոցով կարող է փոխանցել այդ դրական զգացումը մեզ: Կապ չունի որ լսողը ազգութեամբ հայ է թէ օտար ազգից, հայերէն լեզւի ճանաչողութիւն ունի թէ ոչ: Դրա վառ օրինակն մեր Իրանի պարսիկ հայրենակիցներն են, որոնց համար մեր եկեղեցական երաժշտութիւնը այնքան ազդեցուցիչ է որ փորձում են մասնակցել մեր պատարագներին եւ ժամեր հաճոյքով լսել մեր շարականները։

Հայկական երաժշտութեան հարցով, հիմնականում մենք պարտական ենք մեր աշխարհահռչակ կոմպոզիտոր՝  Կոմիտաս վարդապետին։ Կոմիտասը (բուն անունով Սողոմոն Սողոմոնեանը) իր գործերում օգտւում էր մեր հայկական երաժշտութեան երկու հիմքերից, թէ եկեղեցականից եւ թէ ժողովրդականից։ Նրա աշխատանքն այնքան կատարեալ էր որի շնորհիւ մեր երաժշտութիւնը ստացաւ համաշխարհային ճանաչում։

Դժբախտաբար 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան պատճառով որի հետեւանքով նա կորցրեց իր հոգեկան անդորրը՝ չկարողացաւ իր համաշխահային գործը շարունակել։ Աշխարհը մինչ օրս էլ լսում է նրա ժառանգութիւն թողած երաժշտութիւնը և հիանում դրանով։

Սարգիս Մուրադեանը 1956 թ. առաջիններից էր որ երկար դադարից յետոյ համարձակւեց խոսել Հայոց Ցեղասպանութեան մասին:  Նրա «Վերջին գիշերը։ Կոմիտաս» կտաւը խախտեց Հայոց Ցեղասպանութեան յիշողութեան երկարատեւ լռութիւնը:  Նրա կարմիր եւ յատուկ մթութիւնն նշանակում է այդ ժամանակի վատ և ողբալի դրութիւնը: Կոմիտասի նայւածքը  դէպի դուռն է որովհետեւ այդ ժամանակ  թուրք զինւորներն արդէն ջարդում էին դուռը։

Մէկ ոլորն այս սխեմայում =այսինքն մէկ հերց

Հետաքրքիր է իմանալ որ երաժշտութիւնը բաղկացած է հնչիւններից եւ հնչիւններն էլ բաժանւած ֆերեկանսներից։ Ֆերեկանսի չափանիշն է հերցը(hertz) այսինքն եթէ ֆերեկանսն մէկ անգամ իր շուրջ կլորաձև ոլորւի կլինի մէկ հերտզ(hertz)։

1978-թւին Հանզ Կոստօ անունով մի երաժշտագետ եւ մաթեմաթիկոս որը Շւեդացի էր գտել է 528- հերտզը որը շատ ազդեցուցիչ է մարդու օրգանիզմի վրայ։ Ասւում է որ 528-հերտզը իր մէջ ունի կարողութիւն, վերականգնելով մարդու ԴՆԹ-ն (DNA) բուժում է նրա որոշ իւրայատուկ հիւանդութիւնները։

(Նոր Ջուղա – Իրան)