«Հայկական Իրաւական Կենտրոն»-ի Յայտարարութիւնը Հայ Գերիներու Ազատ Արձակման Առիթով
Հայ Դատի համակարգին մէջ գործող «Արդարութեան եւ մարդու իրակունքներու հայկական իրաւական կենտրոն»-ը կ՝ողջունէ Վագիֆ Խաչատրեանի, Վիգէն Էուլճէքճեանի, Գէորգ Սուճեանի եւ Դաւիթ Դաւթեանի անվտանգ վերադարձը Հայաստան, որոնք ազատ արձակուած են ազրպէյճանական կալանքէն՝ տարիներ շարունակ ենթարկուելով ապօրինի եւ անմարդկային կալանքի։ Անոնց ազատ արձակումը թեթեւութիւն կը բերէ ընտանիքներուն, սակայն անիկա չ՝ապահովեր արդարութիւն եւ չի վերացներ ազրպէյճանի կողմէ շարունակուող խախտումները։
Այս մարդիկ պաքուի բանտերուն մէջ պահուած են ապօրինի՝ այնպիսի պայմաններու մէջ, որոնք կը խախտէին միջազգային մարդասիրական իրաւունքի ամենահիմնական երաշխիքները։ Անոնց վերադարձը չի կրնար քողարկել հիմնական ճշմարտութիւնը` ազրպէյճանը իրականացուցած է երկարատեւ պատանդառութիւն եւ հարկադրական կալանք, իսկ այսօրուան ազատ արձակումը չի վերացներ այդ յանցագործութիւնը եւ չի լուծեր շարունակուող ծանր խախտումները։
Մեկնաբանելով հայ գերիներու ազատ արձակումը՝ Հայկական իրաւական կեդրոնի նախագահ Քեն Խաչիկեանը նկատած է. «Այս հայերը երբեք պէտք չէ կալանաւորուէին, եւ ընտրովի ազատ արձակումները չեն կրնար փոխարինել արդարութեան։ Հակառակ Եւրոպական խորհրդարանի, ԱՄՆ Քոնկրեսի յայտարարութիւններուն եւ 2020 թուականի Նոյեմբեր 9-ի համաձայնագիրով հաստատուած յստակ պարտաւորութիւններուն` ազրպէյճանը կը շարունակէ պահել հայերը որպէս լծակ։ Պահանջը պարզ է՝ ազատ արձակել բոլոր ապօրինի պահուողները, բացայայտել անհետ կորածներու ճակատագիրը եւ դադրեցնել մարդկոց որպէս սակարկութեան գործիք օգտագործելը»։
Կարեւոր է, որ այսօրուան տեղափոխումը տեղի ունեցած է զուգահեռաբար՝ Հայաստանի կողմէ ցմահ ազատազրկման դատապարտուած երկու սուրիացիներու՝ թուրքիոյ միջոցով Սուրիոյ իշխանութիւններուն փոխանցման։ Այս յաջորդականութիւնը յստակ ցոյց կու տայ, որ տեղի ունեցածը գերիներու փոխանակում էր, ոչ թէ անյապաղ եւ անպայման իրականացուած մարդասիրական քայլ։ ազրպէյճանի գործողութիւնները որպէս «վստահութեան ամրապնդման» փորձ ներկայացնելու ցանկացած փորձ իրականութեան խեղաթիւրում է եւ միջազգային իրաւունքի վիրաւորանք։
Առնուազն 19 հայ կը շարունակեն ապօրինի կերպով բանտարկուած մնալ պաքուի մէջ։
ALC-ը կը շարունակէ խոր մտահոգութիւն յայտնել ազրպէյճանական կալանքի տակ գտնուող հայ գերիներու նկատմամբ կիրառուած խոշտանգումներու, դաժան եւ նուաստացուցիչ վերաբերմունքի, ինչպէս նաեւ սկզբունքօրէն անարդար դատական գործընթացներու վերաբերեալ հաւաստի եւ լաւ փաստագրուած զեկոյցներու կապակցութեամբ։ Human Rights Watch-ը եւ այլ միջազգային դիտորդներ փաստագրած են հայ ռազմագերիներու նկատմամբ կիրառուած բռնութիւնները, արդար դատաքննութեան մոնիթորինկ իրականացնող կառոյցները լուրջ մտահոգութիւններ յայտնած են ոչ թափանցիկ ընթացակարգերու, քաղաքական միջամտութեան, հարկադրական խոստովանութիւններու եւ կանխորոշուած ելքերու վերաբերեալ՝ ցուցադրական դատավարութիւններու, այլ ոչ թէ արդարութեան բնորոշ յատկանիշներ։
Այսօրուան զարգացումը վերջակէտ չէ։ Այս չորս հայերու ազատ արձակմամբ հանդերձ՝ առնուազն եւս 19 մարդ կը շարունակէ ապօրինի կերպով բանտարկուած մնալ պաքուի մէջ, ինչպէս՝ նախկին Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետութիւն) ղեկավարները։ Անոնց շարունակուող կալանքը սակարկութեան գործիք կամ դիւանագիտական ծանօթագրութիւն չէ, ատիկա մարդու իրաւունքներու եւ մարդասիրական իրաւունքի շարունակուող ճգնաժամ է, որ կը պահանջէ անհետաձգելի միջազգային գործողութիւն։
ALC-ի պահանջները
Հայկական իրաւական կեդրոնը կոչ կ՝ընէ անյապաղ եւ համակարգուած միջազգային գործողութիւններու՝ ապահովելու համար
1.ազրպէյճանի կողմէ պահուող բոլոր մնացած հայ գերիներու անյապաղ եւ անվերապահ ազատ արձակումը՝ առանց փոխանակումներու, քաղաքական զիջումներու կամ ձգձգման։
2.Ճշմարտութիւն եւ հաշուետուողականութիւն բռնի կերպով անհետ կորածներու եւ անյայտ կորածներու վերաբերեալ, ներառեալ՝ կալանաւորումներու եւ գտնուելու վայրերու ամբողջական բացայայտում, ինչպէս նաեւ համապատասխան դէպքերու, աճիւններու վերադարձ։ Միջազգային մարդասիրական իրաւունքը կը պարտադրէ անհետ կորած անձանց վերաբերեալ հաշուետուութեան ապահովման պարտականութիւն եւ կը ճանչնայ ընտանիքներու հիմնարար իրաւունքը՝ իմանալու իրենց հարազատներուն ճակատագիրը։
3.«Սաֆարովի նախադեպի» չկրկնում։ Այսօր փոխանցված երկու սիրիացի քաղաքացիները հայկական դատարաններում դատապարտվել են վարձկանության և հարակից պատերազմական հանցագործությունների համար և կրում էին ցմահ ազատազրկման պատիժ։ Նրանց փոխանցումը չպետք է հանգեցնի ներումի, անպատժելիության կամ հերոսացման, որոնք կկրկնեն «Սաֆարովի գործը», երբ դատապարտված մարդասպանը ոչ թե պատասխանատվության ենթարկվեց, այլ մեծարվեց։ Ցանկացած նման արդյունք կխթանի հետագա բռնությունը, անարդարությունն ու ատելությունը և պետք է կտրականապես մերժվի բոլոր կողմերի և միջազգային հանրության կողմից։
Արդարությունը ընտրովի չէ, և խաղաղությունը չի կարող կառուցվել պատանդառության վրա։
Մենք ուրախ ենք, որ չորս հայեր վերջապես ազատ են։ Սակայն մենք կտրականապես մերժում ենք նրանց վերադարձը որպես կալանավորող պետության «առատաձեռն ժեստ» ներկայացնելու ցանկացած փորձ։ Նույնպես, Հայաստանի իշխանությունները չպետք է թույլ տան, որ մարդկային կյանքերը՝ ռազմագերիները, անհայտ կորածները կամ բռնի կերպով անհետացածները, օգտագործվեն ներքաղաքական դիրքավորման կամ ընտրական ուղերձների համար։
Խաղաղությունը չի կարող կառուցվել պատանդառության վրա։ Արդարությունը չի կարող կառուցվել ընտրովի ազատ արձակումների վրա։
Մինչև Բաքվում ապօրինի կերպով պահվող յուրաքանչյուր հայ ազատ չարձակվի, մինչև յուրաքանչյուր անհայտ կորածի ճակատագիրը լիովին չպարզաբանվի, և մինչև բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի համաձայն չերաշխավորվի և չիրականացվի, այս ճգնաժամը մնում է չլուծված, և աշխարհը պետք է դրան այդպես էլ վերաբերվի։
Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը իրավական և շահերի պաշտպանության կազմակերպություն է, որը նպատակ ունի պաշտպանել հայերի իրավունքները և ապահովել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվություն՝ ազգային և միջազգային իրավական մեխանիզմների միջոցով։
ՀՅԴ Հայ Դատի կեդրոնական գրասենեակ
15 Յունուար, 2026թ.
