Երկաթեայ Մանդատը Մուրճ Չէ, Այլ Ձեռնաշղթաներ` Հայ Ժողովրդի Ձեռքերին. «Մեր Ձեւով» Շարժում

Հայաստան

«Մեր ձեւով» շարժման տարածած յայտարարութիւնը․

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը Հայաստանում, ազգութեամբ հայ դատաւորի կողմից այսօր դատապարտուեց 2 տարուայ ապօրինի ազատազրկման՝ գործող իշխանութիւններին քննադատութեան համար։

Հայաստանի ուժային կառոյցների ամբողջ պոտենցիալն (ուժը, «Եռագոյն») այսօր ուղղորդուած է իշխանութեան ընդդիմախօսներին լռեցնելու համար։

Սա ուղղակի խայտառակութիւն է։ Երկաթեայ մանդատը (իրաւագիր, «Եռագոյն») մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին։

Հայաստանում իրաւապահ մարմինները պէտք է զբաղուեն իրենց հիմնական գործունէութեամբ, եւ շատ շուտով այդպէս էլ լինելու է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/10/03/300132