
«Հրէ Օղակի Կենտրոնում»․ Ֆիլմ՝ Պետականօրէն Կոծկուող Պատմական Ճշմարտութեան Մասին
Հոկտեմբեր 5-ին տեղի պիտի ունենայ «ՀՐԷ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմին անդրանիկ ցուցադրութիւնը։ «ՀՐԷ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմը ամբողջապէս կառուցուած է արխիւային փաստագրական նիւթերու եւ պատմագիտական աշխատանքերու հիման վրայ։ Կը ներկայացուի Զօրավար Անդրանիկի 1918-1919 թուականներու ոդիսականը։ Ֆիլմին հեղինակը եւ բեմադրողը Դաւիթ Ստեփանեանն է, որ մասնագիտութեամբ ճարտարապետ է։
«Առաջին ֆիլմը՝ «ԱՆԴՐԱՆԻԿԸ ԵՎ ՀՀ ԾՆՈՒՆԴԸ», նկարահանելու միտքը ծնուեց 44-օրեայ պատերազմից անմիջապէս յետոյ, երբ առաջին անգամ Ճարտարապետների պալատի դահլիճում մարտական ընկերներիս ներկայացրեցի ֆիլմի դիպաշարը։ 1918 թ․-ի մայիսյան կռիւներից յետոյ եւ 44-օրեայից յետոյ իրավիճակը, կարծէք, 100 տարին մէկ կրկնուող պատմութիւն լինէր։ Նախորդ ֆիլմս աւարտեցի եւ ներկայացրեցի 2022 թ․-ին։ Իսկ այս մէկը՝ «ՀՐԷ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմն աւելի ծաւալուն է։ Աշխատանքները տեւել են 3 տարի եւ, ըստ էութեան, նախորդ ֆիլմի տրամաբանական շարունակութիւնն է՝ Անդրանիկը Պարսկաստանում, Նախիջեւանում, Սիւնիքում, Արցախում․․․»,- Panorama.am-ի հետ զրոյցի ընթացքին նշած է Ֆիլմի հեղինակ եւ բեմադրող Դաւիթ Ստեփանեան։
Անոր խօսքով՝ ֆիլմի ստեղծման նպատակը` պատմական ճշմարտութեան մասին խօսիլն է։
«Նպատակս էր՝ ներկայացնել 100 տարուց աւելի պետականօրէն կոծկուող պատմական ճշմարտութիւնն այն մասին, որ նուիրեալ հերոսների եւ նրանց կողքին կանգնող ժողովրդի պարագայում հնարաւոր է եղել պահել ապիկար իշխանութիւնների կողմից թշնամուն թղթով յանձնած հայկական տարածքները։ Մեր ժամանակների համար ուղերձն է ՝ վառ պահել ազգային իղձերի համար պայքարի ոգին, կամքն ու չյանձնուելու վճռականութիւնը»,- ըսած է ան։
Ֆիլմի հոլովակն ՝ այստեղ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/10/01/299999