Ցանկացած Խաղաղութիւն Սին է, Քանի Դեռ Գերիներ Կան. Արմէն Գէորգեանի Ելոյթը ԵԽԽՎ-ի Մէջ

Աշխարհ, Հայաստան

«Ցանկացած խաղաղութիւն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունութիւնը չի կրնար կառուցուիլ գերիներու տառապանքներուն վրայ»։ Այս մասին յայտարարած է ԵԽԽՎ-ի մէջ ՀՀ Ազգային ժողովի պատուիրակութեան անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Գէորգեանը՝  այսօր  հանդէս գալով ԵԽԽՎ հասարակական, առողջապահութեան եւ կայուն զարգացման հարցերու յանձնաժողովի նիստին:

«Մտահոգիչ հաղորդումներ են ստացւում այն մասին, որ պաքւում պահուող հայ գերիները ծանր հոգեվիճակում են եւ նոյնիսկ ինքնասպանութեան փորձեր են կատարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի այցելութիւնների ընդհատումից յետոյ, մարդասիրական գործողութիւն, որն այժմ դադարեցուած է։

Գրեթէ երկու ամիս է՝ գերիները լիակատար մեկուսացման մէջ են, եւ ոչ մի անկախ միջազգային կազմակերպութիւն նրանց չի այցելել։ Նրանց կալանքի, առողջական կամ հոգեբանական վիճակի մասին տեղեկութիւններ չկան։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին այցելել են Յունիսին։ Այս միջազգային կազմակերպութիւնը պաքւում իր գործունէութիւնը վերջնականապէս դադարեցրել է ազրպէյճանի իշխանութիւնների պահանջով։

Չնայած 2025 թուականի Օգոստոսի 8-ի Ուաշինկթընի հռչակագրին՝ կարող եմ նշել, որ գերիների ազատ արձակման հարցում առաջընթաց չի արձանագրուել։

Ինչպէս Համասը պատանդներ է պահում բանակցութիւններում ազդեցութեան լծակներ ունենալու համար, այնպէս էլ իլհամ ալիեւը հայ գերիներին, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին բանակցային գործընթացում օգտագործում է որպէս քաղաքական խաղաքարեր։ Նրանք գերիներ չեն, այլ քաղաքական մանիփուլիացիայի կենդանի գործիքներ։ Ակնյայտ է, որ ցանկացած խաղաղութիւն սին է, քանի դեռ կան գերիներ, եւ որ իրական կայունութիւնը չի կարող կառուցուել գերիների տառապանքների վրայ։ Ժամանակն է, որ այս կազմակերպութիւնը՝

․Պահանջի Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի եւ չեզոք երրորդ կողմի հիւպատոսական կամ մարդասիրական կազմակերպութիւնների անյապաղ եւ անարգել մուտքը պաքւում գտնուող բանտարկեալների մօտ։

․Պահանջի բոլոր բանտարկեալների ազատ արձակումը։

․Ձեռնարկի այս չարաշահումներում ներգրաւուած ազրպէյճանի պաշտօնեաների նկատմամբ հասցէական պատժամիջոցներ կիրառելու քայլեր եւ աջակցի միջազգային հետաքննութիւններին»,- ըսատ է Արմէն Գէորգեան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkir.am/hy/article/2025/09/04/298441