Մայր Աթոռի Արձագանգը Պէտք է Համարժէք Ըլլայ․ Վարդեւանեան

Հայաստան

Փաստաբան Արամ Վարդեւանեանը Facebook-ի իր էջին վրայ կը գրէ․

«Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ կարգավիճակը ոչ միայն մեր արժէքային, պատմական համակարգից է բխում, այլ այն 2005 թուականի Նոյեմբերի 27-ից ամրագրուած է Սահմանադրութեամբ: Այսինքն Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու Կարգավիճակը բացառիկ է եւ բարոյական եւ նոյնիսկ սահմանադրական իմաստով: Այդ կարգավիճակի պայմաններում մեր Եկեղեցու, մեր Մայր Աթոռի արձագանգը պէտք է լինի համարժէք»:

Յիշեցնենք, որ այսօր առաւօտեան ժամը 8:20-ի սահմաններուն, ՀՀ վարչապետը Facebook-ի իր էջին վրայ գրած էր․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», որ մեծ աղմուկ բարձրացուցած էր։