Յանուն Մեր Ընդհանուր Հաւատքի՝ Աջակցեցէ՛ք Հայ Գերիներու Ազատ Արձակման․ Բաց Նամակ՝ Աշխարհի Քրիստոնեաներուն
Աշխարհի հայկական եկեղեցիներու միացեալ ներկայացուցիչները միասնաբար դիմած են աշխարհի քրիստոնեաներուն՝ ազրպէյճանի մէջ կալանքի տակ պահուող ռազմագերիներն ու քաղաքացիական անձերը անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակելու հրատապ կոչով: Անիկա կ՝արտայայտէ խոր հաւատարմութիւնը քրիստոնէական արժէքներուն եւ մարդկային արժանապատւութեան, կ՝ընդգծէ խաղաղութեան ու հաշտեցման հրատապ անհրաժեշտութիւնը։ Կոչը կ՝ընդգծէ բռնութիւնը եւ անմարդկային վերաբերմունքը դադրեցնելու կարեւորութիւնը, անկախ ազգութենէ, բոլոր մարդոց բնածին արժանապատւութեան հանդէպ յարգանքի դրսեւորումը:
Հայաստանի եւ ազրպէյճանի միջեւ տեւական խաղաղութեան ճանապարհը կրնայ հարթուիլ միայն մարդասիրական խնդիրներու լուծման՝ ռազմագերիներու եւ այնտեղ պահուող քաղաքացիական անձերու հայրենադարձման միջոցով։
Ստորեւ ներկայացուած է անոնց նամակ-կոչը, որ ստորագրած են հարիւրէ աւելի հոգեւորականներ.
Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,
Մենք՝ աշխարհի հայկական եկեղեցիներու ներկայացուցիչներս, միասնաբար կը դիմենք ազրպէյճանի մէջ պահուող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձերը անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակելու այս խնդրանքով:
Ասիկա պարզապէս անմեղ մարդոց ազատ արձակելու կոչ չէ, այլ, արդարութեան, արժանապատւութեան եւ մարդկութեան վերականգնման խնդրանք։ Այս անձերը, որոնց ձերբակալած են հակամարտութեան ընթացքին, կ՝ենթարկուին աներեւակայելի տառապանքներու, եւ անոնց շարունակական կալանքը մարդկային պարկեշտութեան եւ քրիստոնէական կարեկցանքի բոլոր սկզբունքներու ոտնահարում է։
Յանուն մեր ընդհանուր հաւատքի՝ մենք այլեւս չենք կրնար լռել: Հիմա գործելու ժամանակն է:
Գերիներու հանդէպ անմարդկային վերաբերմունքը կը հակասէ մեր հաւատքի բուն էութեան: Պէտք է վերջ դնել անոնց հանդէպ բռնութեան, տառապանքին ու զրկանքներուն: Աշխարհը չի կրնար անտարբեր մնալ, քանի դեռ անմեղ մարդիկ գերեվարուած են, զրկուած արժանապատւութենէ եւ մարդու հիմնարար իրաւունքներէ։ Այս իրավիճակին լրջութիւնը հասկնալը չափազանց կարեւոր է, քանի որ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի առողջական վիճակը օրէ օր կը վատթարանայ։ Ռուբէնը այս պահուն կը շարունակէ հացադուլը՝ ի նշան բողոքի ազրպէյճանական իշխանութիւններուն կողմէ բեմադրուած թատերական «դատավարութեան»։ Ամէն յաջորդող օր չափազանց ծայրայեղ կը դարձնէ իրավիճակը:
Մենք չենք կրնար ընդունիլ եւ չենք ընդունիր այնպիսի ապագայ, ուր նման անմարդկայնութիւնը տեղ ունի: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ հայերը, ազրպէյճանցիները, ցանկացած այլ ազգութիւն, արժանի են խաղաղութեան։ Անիկա կը կառուցուի արդարութեան հենքի վրայ. խաղաղութիւն, ուր պաշտպանուած է իւրաքանչիւր մարդու արժանապատւութիւնը, ուր գոյութիւն չունին տառապանքի շղթաներ, եւ ուր իւրաքանչիւր մարդկային հոգի կ՝ապրի ազատութեան մէջ:
Մենք՝ աշխարհասփիւռ հայկական եկեղեցիներս, կը պահանջենք բոլոր ռազմագերիներուն եւ քաղաքացիական պահուող անձերուն անյապաղ վերադարձը իրենց ընտանիքներ։ Ասիկա զուտ մարդասիրական անհրաժեշտութիւն չէ, ասիկա բարոյական հրամայական է: Հայ գերիներու ազատ արձակումը կրնայ բանալ նոր էջ, ուր առողջացումը կը փոխարինէ ատելութիւնը, ուր հասկացողութիւնը կը յաղթահարէ բաժանարարութիւնը, ուր խաղաղութիւնը պարզապէս երազանք չէ, այլ՝ իրականութիւն:
Մենք կոչ կ՝ընենք կառավարութիւններուն, միջազգային կազմակերպութիւններուն եւ բոլոր բարի կամքի տէր մարդոց՝ դատապարտելու ցուցադրական այս դատավարութիւնը՝ որպէս քաղաքական եւ ոչ օրինական, եւ ճնշում գործադրելու այնտեղ ներգրաւուած իշխանութիւններուն վրայ՝ վերադարձնելու այս անմեղ մարդոց իրենց հարազատ տուները: Երես մի թեքէ՛ք այլոց տառապանքներէն: Կանգնեցէ՛ք մեր կողքին: Կանգնեցէ՛ք յանուն արդարութեան եւ խաղաղութեան:
Թող որ ճշմարտութեան, կարեկցանքի ու արդարութեան լոյսը ուղղորդէ բոլորս դէպի մէկ աշխարհ ուր չկան շղթայուածներ, ուր իւրաքանչիւր մարդկային կեանք արժեւորուած է, ուր խաղաղութիւնը միմիայն խօսք չէ, այլ՝ ապրող իրողութիւն,
Անսասան հաւատքով ու համերաշխութեամբ (ներկայացուած են այբբենական կարգով)՝
Հոգեշնորհ Տ. Սարգիս քահանայ Աբրահամեան – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան անդամ
Գուսան վարդապետ Ալճանեան – Ժընեւի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ, Զուիցերիա
Գերշնորհ Տ․ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզեան – Հայ Առաքելական Եկեղեցւոյ վարդապետ (Սուրբ Աթոռ Կիլիկիոյ) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն (Անթիլիաս, Լիբանան)
Տէր Սարգիս քահանայ Ակտաւուքեան- Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցւոյ հովիւ, աւագ քահանայ Պեթեստա, Մերիլէնտ, ԱՄՆ
Հովիվ Քերի Աշըգեան – Սբ. Ստեփանոս Հայ Առաքելական Եկեղեցւոյ այցելու հոգեւորական, Վինձոր, Օնթարիօ, Գանատա
Գերաշնորհ Տ. Տաճատ եպիսկոպոս Աշըգեան – Կաթողիկոսութեան դիւանապետ
Հոգեշնորհ Տէր Սամուէլ Աճամեան – Ամենայն Սրբոց Հայ Առաքելական Եկեղեցւոյ հովիւ, Կլենւիու, Իլինոյս
Գէորգ եպիսկոպոս Ասատուրյան – Հայ Կաթողիկէ Պատրիրաքական թեմի Էքսարքոս, Դամասկոս, Սուրիա
Գերաշնորհ Տ. Արտակ Արաբեան – Սուրբ Երրորդութիւն Հայ Առաքելական Եկեղեցւոյ հովիւ, Ուուսթըր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Արժպ․ Տ. Վրթանէս Բաբախանեան – Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան
Կորիւն եպիսկոպոս Բաղդասարեան – Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան կալուածոց տեսուչ
Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Պէրպէրեան – Պրազիլի հայոց թեմի առաջնորդ
Վանահայր Առաքել Գադեհճեան- Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան անդամ
Հոգեշնորհ Տ․ Յակոբ Գեադայեան – Սբ. Գէորգ Հայ Առաքելական եկեղեցւոյ հովիւ, Լաւալ տէս Ռապիդէս, Քուեբեկ, Գանատա
Հոգեշնորհ Տ․ Օշական վարդապետ Գիւլգուլեան – Իրաքի Հայոց թեմի առաջնորդ
Հոգեշնորհ Տ. Սիփան քահանայ Գրիգորեան – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընդհանուր բաժնի տնօրէն, Հայաստան
Հոգեշնորհ Տ․ Վահան Գույումճեան – Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցւոյ հովիւ, Թրոյ, Նիւ Եորք, ԱՄՆ
Հոգեշնորհ Տ․ Հրանդ Գէորգեան – Սբ. Սարգիս Հայ Առաքելական Եկեղեցւոյ հովիւ, Տիըպըրն, Միչիկըն, ԱՄՆ
Գերաշնորհ Տէր Անուշաւան արքեպիսկոպոս Դանիէլեան- Հայ Առաքելական եկեղեցւոյ Կիլիկեան կաթողիկոսութեան ԱՄՆ Արեւելեան թեմի առաջնորդ
Գերաշնորհ Տ․ Մաշտոց վարդապետ Զահթերեան – Հայ կաթողիկէ եկեղեցւոյ Պուտափեշտի պատրիարքական թեմի օգնական
Հոգեշնորհ Տ. Թէոդորոս ծայրագոյն վարդապետ Զաքարեան – Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան գործադիր ժողովի ատենապետ
Գերաշնորհ Տ․ Հրանտ Թահանյան – Սբ. Ստեփանոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Գերապատիվ Տ. Պողոս Ծ. Վրդ. Թինքճեան – Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ- Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Տեր Սեպուհ քահանա Թոքաջյան – Սբ. Պողոս Հայ Առաքելական Եկեղեցու այցելու հովիվ, Օնտարիո, Կանադա
Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան – Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ
Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Լակիսյան – Սբ. Լուսավորիչ Հայ Առաքելական Մայր տաճարի հոգևոր հովիվ, Նյու Յորք
Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Լուիսյան – Զմմառի Հայ Կաթողիկե եկեղեցի, Լիբանան
Հոգեշնորհ Տեր Մաշտոց Խաչատրյան – Սբ. Վարդանանց եկեղեցի, Թեհրան, Իրան
Հոգեշնորհ Տ. Սարգիս Խոսրովյան – Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան
Հոգեշնորհ Տ․ Սահակ քահանա Խոսրովյան – Սբ. Սարգիս տաճար, Թեհրան, Իրան (Իրան)
Ենթասարկավագուհի Լիոդա Խոսրովյան – Թեհրանի Սբ. Սարգիս տաճար (Իրան)
Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան – Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ
Հոգեշնորհ Տ․ Խաչատուր Հարությունյան – Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան
Գերաշնորհ Տ․ Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան- Կանադայի Հայոց թեմի առաջնորդ
Էդվիս ենթասարկավագ Հովնանյան – Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան
Հոգեշնորհ Տ․ Գարնիկ Հովսեփյան – Սբ. Հովսեփ հայ կաթողիկե եկեղեցի, Ղամիշլի, Սիրիա
Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյան – Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ
Արժ. Տ. Դանիէլ քհն. Մանճիկեան – Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Գրենիթ Սիթի, Իլինոյս, ԱՄՆ
Սարկավագուհի Ա. Քրիստի Մանվելյան – Սբ. Սարգիս տաճար, Թեհրան, Իրան
Գերաշնորհ Տ․ Պետրոս եպիսկոպոս Մանուելյան – Քուվեյթի եւ Շրջակայից Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ
Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան – Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ
Հոգեշնորհ Տ. Նշան Մանուկյան – Սբ. Նշան Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Քեմբրիջ, Օնտարիո, Կանադա
Ենթասարկավագուհի Անագէ Մարգարյան – Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան
Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան – Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն
Ենթասարկավագ Արմոնդ Մովսիսյան- Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան
Արժ. Տեր Տաթեւ Ա. Քհնյ. Միքայելյան- Սբ. Աստվածածին Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Վիլլոուդեյլ, Օնտարիո, Կանադա
Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան – Հաղարծին վանքի վանահայր
Միքայել եպիսկոպոս Մուրադյան – ԱՄՆ-ի և Կանադայի Կաթոլիկ թեմի առաջնորդ
Գերպծ. Հ. Նարեկ Թ. Ծ. Վ. Նաամոյեան – Երուսաղեմի և Ամմանի Պատրիարքական Էքսարքոս (Հորդանան) և Ղամիշլիի եկեղեցու քահանա (Սիրիա)
Հոգեշնորհ Տ․ Գաբրել Նազարյան – Սբ. Վարդանանց Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Պրովիդենս, Ռոդ Այլնդ, ԱՄՆ
Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան- Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ
Հոգեշնորհ Տ․ Գուրգեն Ներսիսյան – Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան
Հոգեշնորհ Տ․ Գրիգորիս Ներսեսյան – Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան
Գերաշնորհ Տ․ Զավեն Նաջարյան – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության «Խորեն Այբ կենտրոնի» տնօրեն
Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյան- Բալթյան երկրների և Շվեդիայի Հայոց թեմի առաջնորդ
Արթին սարկավագ Շահբազյան – Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան
Գերաշնորհ Տ. Առեն Եպիսկոպոս Շահենյան- Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար)
Հոգեշնորհ Տ․ Արիստակես Շահմիրյան- Սբ. Սարգիս տաճար, Թեհրան, Իրան
Հոգեշնորհ Տ․ Արտավազդ վարդապետ Շառոյան- Անթիլիասի «Կիլիկիո» թանգարանի համակարգող
Հոգեշնորհ Տեր Սահակ Շաքարյան – Տաթևի վանք, Հայաստան
Գերապատիվ Տ․ Գարեգին Ծայրագույն Վարդապետ Շեխերդեմյան – Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր դեկան, Ուիլոուդեյալ, Օնտարիո, Կանադա
Հոգեշնորհ Տ. Պարույր վրդ․ Շերնեզյան- Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ
Արժ․ Տ. Պետրոս քհն. Շիթիլյան – Սբ. Գրիգոր Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Ինդիան օրչարդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Գերաշնորհ Տ․ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյան – Սբ. Գևորգ Հայ Առաքելական Եկեղեցի, Լավալ դես Ռապիդես, Քվեբեկ, Կանադա
Հոգեշնորհ Տ․ Օշին վարդապետ Չուալերթանյան – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Մայր Տաճար
Արժպ․ Տ․ Ստեփան քհն․ Պալճեան – Սբ. Գրիգոր Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Մերիմեք վելի, Հյուսիսային Անդովեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Հոգեշնորհ Տ. Վաչե վրդ․ Պալըքճեան – Սբ. Վարդանանց Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Ռիջֆիլդ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Գերաշնորհ Տ․ Հովակիմ վարդապետ Պանջարջյան – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Տեղեկատվական բաժանմունքի վարիչ
Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան – Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ
Ենթասարկավագուհի Լալա Պետրոսյան – Թեհրանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյան – Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ
Հայր Սերոբ վարդապետ Ջամուրլեան – Մխիթարյան միաբան
Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ռաթևոսյան – Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան
Ենթասարկավագ Թոնի Սալաթինյան – Սբ. Վարդանանց եկեղեցի, Թեհրան, Իրան
Տեր Զարեհ քահանա Սահակյան – Սբ. Հակոբ Հայ Առաքելական Եկեղեցու այցելու հովիվ, Ռիսին, Վիսկոնսին, ԱՄՆ
Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյան – Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ
Գերաշնորհ Տ․ Շահան արքեպիսկոպոս Սարգսյան – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» գրադարանի և հին ձեռագրերի բաժնի տնօրեն
Տեր Գևորգ Սարկիսյան – Մխիթարյան միաբան
Հոգեշնորհ Տ․ Եզեկել Սելումյան – Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության վանական
Տեր Շավարշ քահանա Սիմոնյան – Տավուշի թեմ, Դիլիջան, Հայաստան
Արամ Արք. Ստեփանյան- Սբ. Ստեփանոս Հայ Առաքելական Եկեղեցու Պատվավոր Հովիվ, (Նյու Բրիտեն, Կոնեկտիկուտ նահանգ, ԱՄՆ)
Տարոն Արք. Ստեփանյան – Սբ. Պողոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ (Վոկիգան, Իլինոյս, ԱՄՆ), Սբ. Հակոբ Հայ Առաքելական Եկեղեցու այցելու հովիվ (Նիագարայի ջրվեժ, Նյու Յորք)
Հոգեշնորհ Տ․ Միքայել Տեր-Խոսրովյան – Սբ. Աստվածածին Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Ուիթինսվիլ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Գերաշնորհ Տ․ Ավետիք Տեր-Կարապետյան- Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ճեմարանի տեսուչ
Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան – ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ
Տեր Նարեկ քահանա Տերտերյան – Սբ. Սարգիս Հայ Առաքելական Եկեղեցու ավագ քահանա, Դուգլաստոն, Նյու Յորք, ԱՄՆ
Դոկտ. Մայքլ Փափազյան – Կրոնի և փիլիսոփայության պրոֆեսոր, Բերիի քոլեջ, Ջորջիա, ԱՄՆ
Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյան – Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ
Գերաշնորհ Տ․ Ստեփանոս Փաշայան – Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության Քրիստոնեական դաստիարակության բաժնի տնօրեն
Հոգեշնորհ Տեր Տիգրան Փիլիպպոս – Զմմառի Հայ Կաթողիկե եկեղեցի, Լիբանան
Հոգեշնորհ Տ․ Անդրանիկ Քյուրումյան- «Թռչոց բույն» մանկատան տեսուչ- Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսություն
Հոգեշնորհ Տ․ Արտակ Քեհեայան – Սբ. Վարդանանց եկեղեցու Հոգեւոր Հովիվ, Քուվեյթ
Գերաշնորհ Տ․ Էլիաս Քիրեճեան – Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, Տորոնտո, Կանադա
Հոգեշնորհ Տ․ Կարո Քելենճեան – Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի վանք, Լիբանան
Հոգեշնորհ Տ․ Հակոբ Քեշիշյան – Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի, Թեհրան, Իրան
Հայր Համազասպ Քեշիշյան- Մխիթարյան միաբանության միաբան և Մխիթարյան ճեմարանի ռեկտոր
Գերպատիվ Գեղարդ Տ․ Ծայրագույն Վարդապետ Քոսբակյան- Սբ․ Նշան Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր դեկան, Քեմբրիջ, Օնտարիո, Կանադա
Հոգեշնորհ Տ․ Ազատ Աբղ․ Ֆիլիկեան – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի տեսուչ
Տեր Վահան Օհանեան – Մխիթարեան միաբան։
