
ԵԱՀԿ-ին Առաջարկել Եմ Առաքելութիւն Ուղարկել պաքու՝ Դիտարկելու Հայ Գերիների Նկատմամբ Զաւեշտը․ Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ԵԱՀԿ ԽՎ ձմեռնային նստաշրջանին խօսած է պաքուի մէջ հալածուող հայ ռազմագերիներու եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձին մասին։
«Խօսել եմ պաքւում հալածուող հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի մասին։
Առաջարկել եմ ԵԱՀԿ ԽՎ մոնիտորինգային միսիա (ազդարարողական առաքելութիւն, «ԵՌԱԳՈՅՆ») ուղարկել պաքու՝ դիտարկելու հայ գերիների եւ ռազմաքաղաքակ ղեկավարութեան նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը (զաւեշտ, «ԵՌԱԳՈՅՆ»)։
Dear colleagues,
I would like to share my grave concern regarding the Armenian hostages, including the political leadership of Nagorno Kharabagh, currently detained in Azerbaijan. These individuals were primarily captured following Azerbaijan’s September 2023 aggression, which resulted in the forced displacement of 120,000 ethnic Armenians.
Of immediate concern are the trials that commenced on January 2025. The proceedings have raised serious questions about Azerbaijan’s commitment to ensuring fair trials, despite its obligations under both- the European Convention on Human Rights and the International Covenant on Civil and Political Rights.
The current situation presents several alarming violations:
1. There is compelling evidence that the detainees have been subjected to torture. they face terrorism charges based solely on their Armenian ethnicity.
2. Despite claims of public proceedings international news organizations have been denied entry.
3. Ruben Vardanyan, internationally renowned philanthropist with no military background, faces trial in a military court with potential sentences totaling 200 years. He has been granted only limited access to his case file, which is presented in Azerbaijani.
As you are aware, the Document of the Copenhagen Meeting of the Conference on the Human Dimension of the CSCE (1990) explicitly requires OSCE member states to permit international observers from other member states and NGO representatives to attend legal proceedings. Azerbaijan, as an OSCE member, is bound by these provisions.
Given these circumstances, I formally request that the OSCE dispatch international observers to monitor these trials. This action would serve several purposes ․
• Ensure compliance with international legal standards
• Provide transparent oversight of the judicial proceedings
• Demonstrate the international community’s commitment to protecting human rights
• Signal that violations of international law will not go unnoticed or unchallenged The OSCE’s intervention in this matter would send a clear message that the international community will not stand silent in the face of human rights violations, and that Azerbaijan’s actions will be subject to appropriate accountability.
ԵԱՀԿ ԽՎ ձմեռնային նստաշրջան, Վիեննա, 20․02․2025
Յարգելի գործընկերներ,
Իմ խորը մտահոգութիւնն եմ փոխանցում պաքւում գերեվարուած հայ ռազմագերիների, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառութեան առնչութեամբ։ Նրանք 2023 թ. Սեպտեմբերին տեղի ունեցած ազրպէյճանական ագրեսիայի (յարձակման, «ԵՌԱԳՈՅՆ») զոհերն են․ ագրեսիա, որի արդիւնքում 120,000 էթնիկ (ցեղական, «ԵՌԱԳՈՅՆ») հայեր բռնի տեղահանութեան ենթարկուեցին։
Մեր բոլորի անյետաձգելի ուշադրութիւնն եւ վերաբերմունքը պէտք է ուղղել 2025-ի Յունուարին պաքւում մեկնարկած դատավարութիւնների ուղղութեամբ, որոնք լրջագոյն հարցականի տակ են դնում արդար դատավարութիւն իրականացնելու պաքուի կամքը։ Հակառակ այն իրողութեան, որ ազրպէյճանն անդամակցում է Մարդու իրաւունքների Եւրոպական Կոնվենցիային (համաձայնագիր, «ԵՌԱԳՈՅՆ») եւ Քաղաքական ու Քաղաքացիական իրաւունքների Միջազգային խարտիային, ընթացող դատավարութիւնները մի շարք լրջագոյն խախտումներ են արձանագրում։
1. Անառարկելի փաստեր են ի յայտ եկել, որ կալանաւորուածները կտտանքների են ենթարկւում։ Նրանց դատում են որպէս ահաբեկիչների սոսկ հայ լինելու յանգամանքով։
2. Հակառակ բաց դատավարութեան մասին պաքուի յայտարարութեան միջազգային որեւէ կազմակերպութեան, այդ թւում լրատուամիջոցների մուտքն արգելուած է։
3. Յայտնի հումանիստ (մարդասեր, «ԵՌԱԳՈՅՆ») Ռուբէն Վարդանեանին, ով երբեք զինուորական կենսագրութիւն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացուող մեղադրանքը մօտենում է 200 տարուայ դատապարտման։ Նրան՝ մեղադրանքին ծանօթանալու խիստ սահմանափակ հնարաւորութիւն է տրուել։
Ելնելով այս իրողութիւններից, ես պաշտօնապէս առաջարկում եմ, որպէսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելութիւն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարութիւնները։
Այն կը ծառայի հետեւեալ նպատակներին՝
• Համոզուելու, թէ որքանով է դատավարութիւնը համապատասխանում միջազգային իրաւական չափանիշներին,
• Կ՝ապահովի դատական գործընթացների թափանցիկութիւնը,
• Կ՝արտայայտի միջազգային հանրութեան հաւատարմութիւնը Մարդու իրաւունքներին,
• Կ՝ահազանգի, որ մարդու իրաւունքների ոտնահարումը չի կարող անհետեւանք մնալ։
ԵԱՀԿ ԽՎ միջամտութիւնը յստակ ազդանշան կը լինի, որ միջազգային հանրութիւնը չի լռելու, իսկ ազրպէյճանը պիտի հաշուետու լինի իր գործողութիւնների համար»։