«Առանց Արցախի՞ Էք Քարտէզներ Թողարկում»․ «Դէ Մեզ Այդպէս Են Հրահանգել»

Հայաստան

Մանկական զարգացման կեդրոնի տնօրէն Անուշ Աթաջանեան Facebook-ի իր էջին վրայ կը գրէ․

«Լաւ, որ ղեկավարութիւնը թուրք են՝ դա արդէն հասկացան գրեթէ բոլորը։ Բա իրենց շահեր պաշտպանողները ի՞նչ են…

Այսօր զանգահարում են ինձ XAXALOVE- ից, թէ բա յիշո՞ւմ էք, դուք Դեկտեմբերին մեզանից մեծ քանակի խաղալիքների պատուէր էք արել, որոնց մէջ Հայաստանի փազլ քարտէզներ կար՝ Արցախով։ Կարողա՞յ դեռ ձեզ մօտ են էտ քարտէզները, ետ ենք հաւաքում, որպէսզի նոր պարտիա (խումբ, «ԵՌԱԳՈՅՆ») թողարկենք։

Հարցնում եմ.

— Այսինքն, առանց Արցախի՞։

— Դէ մեզ այդպէս են հրահանգել։

Ջղայնացայ, ասեցի

— Դուք գիտէք, ես ինքս Արցախից եմ ու զանգում նման բա՞ն էք ինձ ասում։ Յաջորդ քարտէզը կը պահանջեն առանց Սիւնիքի կամ Երեւանի թողարկել, անելո՞ւ էք։ Խիզախութիւն չունէ՞ք հրաժարուել։ Դուք որ ձերից այդքան հեշտ հրաժարւում էք, բա էլ թուրքին ինչի՞ էք մեղադրում։

Ջղայնացած անջատեցի հեռախօսը։

Նորից զանգեց, փորձում է արդարանալ՝ բա փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մեզ չեն թոյլատրում… նման բաներ…

Ասեցի,

— Ես ոչ մի հատ չեմ վերադարձնի, ու էլ երբեք ձեր մօտից պատուէր չեմ անի։

P.S. Այնքան ուրախ էի, որ Արցախով քարտէզ էին թողարկում։ Բացի այլ խաղալիքներից մօտ 30 քարտէզ գնել էի, ու ամանորեայ նուէր տուել երեխաներիս։

Հիմա, հերիք չէ էլ Արցախով չեն թողարկելու, մի հատ էլ երկու ամիս առաջ վաճառածը ուզում են ետ հաւաքեն! Թէ բա չեն թոյլատրում…

P.S.S. Յիշեցնեմ, տուեալ կազմակերպութիւնը արտադրում է զարգացնող եւ ուսուցողական խաղեր հայ մանուկների համար։ Ուսուցողակա՛ն!!

Այսինքն թուրքը չէ, հայկական արտադրողը մեր իսկ ազգային արժէքներից հրաժարւում է եւ այդ էլ ուսուցանում!

Հիմա ես չեմ, դուք էք… ի՞նչ ասես նման կազմակերպութեանը, նման հակահայկական մօտեցմանը։ Վստահ եմ ստորեւ նկարի քարտէզում պատկերուած Արարատն էլ չի լինի նոր «պարտիայում»

Յետոյ էլ կ՝ասեն «մինչեւ վերջ չէք կռուել»…»։