Լիլիթ Գալստեան Ընտրուած է ԵԱՀԿ ԽՎ Վեհաժողովի Երկրորդ Մեծ Խմբակցութեան՝ Սոցիալիստներու եւ Սոցիալ-դեմոկրատներու Խմբակցութեան /SDSP/ Փոխնախագահ

Աշխարհ, Հայաստան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեան կը տեղեկացնէ, որ ընտրուած է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցութեան՝ սոցիալիստներու եւ սոցիալ-դեմոկրատներու խմբակցութեան /SDSP/ փոխնախագահ։ Այս մասին կը հաղորդէ «ԵՐԿԻՐ»-ը։

«ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որը տեղի է ունենում Տուպլինում, ընտրուել եմ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցութեան՝ սոցիալիստների եւ սոցիալ-դեմոկրատների խմբակցութեան /SDSP/ փոխնախագահ:

Շատ պարտաւորեցնող է․ շարունակելու եմ միջազգային հարթակներում եւ յատկապէս սոցիալիստների մեծ ընտանիքում ներկայացնել ու պաշտպանել Հայաստան-Արցախի շահը»,- ըսած է Լիլիթ Գալստեան։