
Ցաւակցագիր․ Հայաստանի ու Հայ Ժողովրդի Ցաւով Տառապող Սերժ Սրապիոնեանին․ Վազգէն Մանուկեան
ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Վազգէն Սարգսեան Facebook-ի իր էջին կը գրէ․
«Գրականագէտ Սերժ Սրապիոնեանը մեր իրականութեան եզակի մտաւորականներից էր։ Նա ոչ միայն ազգային արժէքների կրող էր ու փոխանցող, այլեւ այդ արժէքների համար անձնազոհաբար պայքարող առաջամարտիկ, Հայաստանի ու հայ ժողովրդի ցաւով տառապող հայ, որ երբեք չլռեց ու ցաւօք մեծ ցաւը սրտում հեռացաւ։
Վստահ եմ, որ մեր հասարակութեան գիտակցութեան մէջ տարիների ընթացքում նրա դրած ազգային սերմերն իրենց ծիլերն են տալու եւ կերտելու են Սրապիոնեանի երազած Հայրենիքը։
Խորին ցաւակցութիւն եմ յայտնում սիրուած մտաւորականի ընտանիքին, հարազատներին, նրա մահը սգացող մեր քաղաքացիներին»։
Վազգէն Մանուկեան