
Դեռ Մարդ Ենք Մնացել ու Դա Յուսադրող Է․ Արմինէ Հայրապետեան
Արմինէ Հայրապետեան Facebook-ի իր էջին կը գրէ․
Դեռ մարդ ենք մնացել ու դա յուսադրող է։
05։00 երբ հացի հերթում կրքերը հանդարտուեցին, մի կին մօտեցաւ հերթագրողին։
-Մի բան եմ առաջարկում, որոշողը դուք էք, մեզանից յետոյ հերթագրուած կինը զոհուածի մայր է, առանց հերթ, առաջինը ինքը հացը վերցնի։
-Չենք էլ քննարկում, առաջինը ինքն է։
***
-Էս կուճիրի քունը տանումա, ի՞նչ անենք, բաց չթողնե՞նք երեխուն
-Կուճիր, եկ հացդ վերցրու, վազիր քնելու։
***
-Ժողովուրդ վաղը հաց չի լինելու, դրոժը (փոշի թթխմոր,- Եռագոյն) պրծելա։
-Վայ մեր տանը կայ ես կը բերեմ։
-Ես էլ կը բերեմ։
-Դէ փոխարէնը ես հաց կը տամ ձե
-Չէ ի՞նչ ես խօսում, փոխ պէտք չի, դու մենակ հացը թխի։
***
-Առաւօտ 4-ին կը գաս, որ հերթագրես
-Վայ քո, լար քաշէք սրճեփն ու բաժակները վերցնեմ գամ
-Բա մե՞նք։
-Բա ձեզ համար էլ կը բերեմ, մէկ էլ թող մի քանի օր սուրճս շուտ պրծնի, պահ, ալիեւի գլուխն էլ տեղ հողեմ
Կդորըմ մարդ լինելը դժուար է, բայց անհնար չէ։