Կը Պահանջենք ՀՀ Իշխանութիւններէն Չտարուելու Անհեռատես, Խիստ Վտանգաւոր եւ Ոչինչով Երաշխաւորուած Համաձայնութիւններով․ Գիտական Մտաւորականութեան Կոչ-դիմումը

Հայաստան, Սփիւռք

Գիտական մտաւորականութիւնը Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն շուրջ ստեղծուած իրավիճակին առիթով յղած է կոչ-դիմում, ուր կը նշուի.

«Հայ ժողովուրդի հինգհազարամեայ պատմութեան ընթացքին պատմական Հայաստանի իւրաքանչիւր տարածաշրջան ունեցած է իր ուրոյն տեղն ու դերը։ Որոշ պատմական փուլերու ընթացքին, յատկապէս համահայկական պետականութեան բացակայութեան շրջանին, Հայաստանի աոանձին նահանգներ, անգամ գաւառներ ու լեռնային համայնքներ իրենց վրայ վերցուցած են գոնէ երկրի մէկ հատուածին մէջ մեր ժողովուրդի ինքնիշխան ապրելու այնքան անհրաժեշտ գործառոյթը։ Աւելին. երբեմն այդօրինակ պետական կազմաւորումները իբրեւ ինքնատիպ հենասիւներ, լուրջ նախադրեալներ ստեղծած են համահայկական պետականութեան վերականգնման ու ամրապնդման համար։

Արեւելեան Հայաստանի մէջ հայոց պետականութիւնը շարունակաբար պահպանած երկրամասերուն մէջ, անտարակոյս, կ՝առանձնանան Արցախն ու Սիւնիքր։ Պատահական չէ, որ 428 թ. Արշակունիներու թագաւորութեան անկումէն եւ 5-րդ դարու ազատագրական ապստամբութիւններէն անմիջապէս ետք՝ 485 թ., Արցախի մէջ Վաչագան Բարեպաշտի գլխաւորութեամբ կազմաւորուած է հայկական ինքնուրոյն թագաւորութիւն, որուն հիմքին վրայ յետագային ձեւաւորուած են պետական այլ կազմաւորումներ Առանշահիկներու, Դոփեաններու, Հասան-Զալալեաններու ջանքերով, ուշ միջնադարուն Արցախ-Սիւնիքի մելիքութիւնները դարձած են ազատագրական պայքարի կեդրոններ՝ ապահովելով հայոց պետականութեան անընդյատականութիւնը։

1918 թ. հայոց պետականութեան վերականգնումէն ետք՝ Արցախը նորաստեղծ Ազրպէյճանի գրաւելու նկրտումներուն դէմ ծաւալած հերոսական պայքարին շնորհիւ կրցած է պահպանել իր անկախութիւնը, իսկ 1920 թ. Ապրիլին՝ տէ իւրէ միանալ Հայաստանի Հանրապետութեան:

1921 թ. Արցախը արհեստականօրէն ստեղծուած Ազրպէյճանին ապօրինի բռնակցելէ ետք՝ խորհրդային իշխանութիւնները հարկադրուած եղած են վերապահելու պետական կազմաւորման՝ ինքնավար մարզի կարգավիճակ, որուն իբրեւ արդիւնք տեղի հայութիւնը, ի տարբերութիւն Նախիջեւանի Ինքնավար հանրապետութեան, կրցած է անասելի դժուարութեամբ պահպանել իր յարաբերական ինքնիշխանութիւնը։ 1991 թ. Դեկտեմբեր 10-ին, այդ փուլին իրաւական ուժ ունեցող խորհրդային օրէնսդրութեան խիստ համապատասխան, համաժողովրդական հանրաքուէի արդիւնքներով ամրագրուած է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախութիւնը, որ պահպանուած է մինչ օրս՝ Հայաստանի եւ համայն հայութեան հերոսական ջանքերուն շնորհիւ։

2020 թ. Թուրքիոյ եւ մեծաքանակ օտարերկրեայ վարձկան ահաբեկիչներու անմիջական մասնակցութեամբ, միջազգային հանրութեան արտօնութեամբ, Արցախի Հանրապետութեան դէմ Ազրպէյճանի կողմէ սանձազերծուած յարձակման, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւններու առնուազն անհամարժէք գործողութիւններուն հետեւանքով Արցախի Հանրապետութեան տարածքին մեծ մասը բռնագրաւուած է, իսկ պետականութիւնը՝ լրջագոյնս վտանգուած։ Այս իրավիճակին մէջ ակնյայտ է, որ ապագային անհնար է Հայաստանի Հանրապետութեան գոյատեւումը՝ առանց անոր արեւելեան հզօր դարպաս Արցախին, սին յոյսեր փայփայելով, որ այդպիսի զիջողական քաղաքականութիւնը պիտի պայմանաւորէ Հայաստանի փրկութիւնը։

Այս բախտորոշ ժամուն հայ մտաւորականութիւնն անսասան կանգնած է հայկական երկու պետականութիւններուն՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի կողքին, պատրաստ է իր ողջ ներուժն ի սպաս դնելու ազգի միասնականութեան, հայրենիքի անվտանգութեան ու անկախության գործին, նպաստելու անոր ամրապնդման ու յետագայ զարգացման՝ վասն հայութեան իրատեսական ապագային։

Ազրպէյճանի ծաւալապաշտական քաղաքականութեան ու յարձակողական հռետորաբանութեան պարագային կը պահանջենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններէն չտարուելու անհեռատես, խիստ վտանգաւոր եւ ոչինչով երաշխաւորուած համաձայնութիւններով, կոչ կ՝ընենք քաղաքական ու հասարակական կազմակերպութիւններուն, աշխարհասփիւռ հայութեան զօրավիգ ըլլալու արցախցիներու ինքնորոշման իրաւունքի իրացման, գործադրելու իրաւական, քաղաքական եւ հասարակական առաւելագոյն ջանքերը, ներառեալ՝ միջազգային հարթակներու վրայ՝ պահպանելու Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։

Աբրահամյան Վահրամ- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Աբրահամյան Վիկտոր – անասնաբուժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Աթայան Կամո – մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալաhվերդյան Գրիգոր – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ալաhվերդյան Ռոման – ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Աղալովյան Մհեր – ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր

Ասլանյան Գագիկ – տնտեսգիտության թեկնածու, դոցենտ

Ավագյան Արծրուն – բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ավագյան Ռոլանդ – ԳԱԱ թղթակից անդամ

Ավետիսյան Հայկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բադալյան Համլետ- ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Բաղիյան Գրիշա – անասնաբուժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բառնասյան Ջեմմա – բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Բարսեղյան Վանյա – Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բոստանջյան Վարդան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Գաբրիելյան Բարդուխ – կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գալստյան Միհրան- պատմական գիտ. դոկտոր

Գևորգյան Արամ – տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ

Գրիգորյան Արայիկ- երկրաբանական գիտ. թեկնածու

Գրիգորյան Արսեն- աշխարական գիտ. թեկնածու, դոցենտ

Գրիգորյան Գևորգ – քիմիական գիտ. թեկնածու, դոցենտ

Գրիգորյան Հովիկ – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Գրիգորյան Մարատ – երկրաբանական գիտ. թեկնածու, դոցենտ

Գրիգորյան Վահագն – մանկավարժական գիտ. թեկնածու, դոցենտ

Դանիելյան Գևորգ – իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դանիելյան Լեյնադ- ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Դարբինյան Արտավազդ – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Դիլբարյան Նարինե – բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Եպիսկոպոսյան Լևոն – կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Զաքարյան Անուշավան – բանասիրական գիտ. դոկտոր

Զոհրաբյան Էդիկ – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Թավադյան Աշոտ – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Թավադյան Լևոն – ԳԱԱ ակադեմիկոս

Թոզալաքյան Պետրոս- կենսաբանական գիտ. թեկնածու

Թոփուզյան Վիգեն – ԳԱԱ թղթակից անդամ

Իսկանդարյան Գոհար – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Խաչանով Քրիստ- երկրաբանական գիտ. թեկնածու

Խաչատրյան Ալվարդ- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Խաչատրյան Խաչատուր – ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչատրյան Համբարձում – քիմիական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչատրյան Ռաֆիկ – ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչիյան Էդուարդ – ԳԱԱ ակադեմիկոս

Խառատյան Ալբերտ – ԳԱԱ թղթակից անդամ

Խառատյան Սուրեն – ԳԱԱ թղթակից անդամ

Կատվալյան Վիկտոր – բանասիրական գիտ. դոկտոր

Կարապետյան Ռուբեն – պատմական գիտ. դոկտոր

Կնյազյան Նիկոլայ – տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կոստանյան Ռադիկ- ԳԱԱ ակադեմիկոս

Հախումյան Արսեն – ԳԱԱ թղթակից անդամ

Հարությունյան Արկադի – քիմ. գիտ. թեկնածու

Հարությունյան Բենիկ – բժշկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հարությունյան Հայկ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու

Հարությունյան Վաչագան – ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հարությունյան Տիգրան – ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հովհաննիսյան Լավրենտի – ԳԱԱ թղթակից անդամ

Հովհաննիսյան Սևադա – ԳԱԱ թղթակից անդամ

Հովհաննիսյան Վլադիմիր- իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ղազարյան Էդգար – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Ղազարյան Հայկ – տնտեսագիտության թեկնածու

Ղազարյան Ռոբերտ – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Ղազինյան Գագիկ- ԳԱԱ ակադեմիկոս

Ղարիբջանյան Ստեփան- պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Ղուլյան Ալբերտ- ԳԱԱ ակադեմիկոս

Մաթևոսյան Արամ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մալխասյան Միքայել- պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Մանասյան Ալեքսանդր – ԳԱԱ թղթակից անդամ

Մարուքյան Արմեն – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մարտիրոսյան Ռադիկ – ԳԱԱ ակադեմիկոս

Մելիք-Ադամյան Հայկ- երկրաբանական գիտ. թեկնածու

Մելիքյան Արմեն – ԳԱԱ թղթակից անդամ

Մելիքյան Գուրգեն – պրոֆեսոր

Մելիքյան Ռուբեն- իրավաբանական գիտ. թեկնածու, դոցենտ

Մելիքյան Վահան – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մելիքսեթյան Խաչատուր- երկրաբանական գիտ. դոկտոր

Մելքոնյան Աշոտ – ԳԱԱ ակադեմիկոս

Մելքոնյան Ռաֆիկ- ԳԱԱ թղթակից անդամ

Մելքոնյան Ռուբեն – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մելքումյան Միքայել – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Մինասյան Ալեքսան – քաղաքական գիտ. թեկնածու

Մինասյան Էդիկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Միքայելյան Արեգ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու

Մխիթարյան Ատոմ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մկրտչյան Մանուկ- մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մկրտչյան Սամվել- պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Նարիմանյան Վոլոդյա – տեխ. գիտ. թեկնածու

Շահազիզյան Սարգիս – ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից

Շահինյան Սմբատ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Շեկյան Լենարդ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Շեկյան Համլետ – տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Չիթչյան Ռոբերտ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Պապիկյան Սիլվա- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Պետրոսյան Արտակ –տեխ. գիտ. թեկնածու

Պետրոսյան Սլավա – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու

Պետրոսյան Ստեփան – ԳԱԱ թղթակից անդամ

Պողոսյան Գևորգ – ԳԱԱ ակադեմիկոս

Պողոսյան Թևան –Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս

Սահակյան Վարդան – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու

Սահակյան Վլադիմիր – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Սահարյան Արամ – ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սարգսյան Ալբերտ- ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր

Սարգսյան Հայկ – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սողոմոնյան Մենուա – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Սուվարյան Արզիկ – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սուվարյան Յուրի – ԳԱԱ ակադեմիկոս

Սուքիասյան Էնրիկա- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդանյան Արտակ – բանասիրական գիտ. թեկնածու

Վարդանյան Վահրամ- տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Փիլիպոսյան Աշոտ- պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Քամալյան Օլեգ – քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Քելյան Սարգիս – տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ

Քոսյան Արամ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ»: