ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնութիւնը Կը Դատապարտէ ԱՄՆ Կենսաբանական Տարրալուծարաններու Անօրինական Գործունէութիւնը ՀՀ Տարածքին Մէջ եւ Կը Յայտարարէ Պայքար Անոնց Դէմ
ԿԱՄՔ հասարակական կազմակերպութիւնը յայտարարութիւն տարածած է, որ կը ներկայացնենք ամբողջութեամբ.
Հայկական Արժէքների Պաշտպանութեան ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնութեան յայտարարութիւնը ՀՀ-ում անօրինական գործող ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների սպառնալիքների վերաբերեալ
Վերջին ամիսներին, նամանաւանդ Ռուս֊Ուկրաինական պատերազմի ընթացքից յետոյ ապացուցուած է, որ ԱՄՆ Պենտագոնը Ուկրաինայում ունեցել է տասնեակ կենսաբանական զէնքի անօրինական լաբորատորիաներ:
Հայկական Արժէքների Պաշտպանութեան ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնութեան ունեցած տեղեկութիւնների համաձայն՝ նման լաբորատորիաներ գործում են նաեւ ՀՀ-ում, փաստ, որն անընդունելի է ոչ միայն նրա համար, որ դրանք անօրինական են, թափանցիկ չեն աշխատում, այլեւ Հայաստանի Հանրապետութեանը դնում են մասսայական ոչնչացման սպառնալիքի տակ, ինչպէս նաեւ դնում են աշխարհաքաղաքական շահարկումների եւ հնարաւոր ռէալ վտանգների կիզակէտում, չեն ծառայում Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի շահերին:
Հայկական Արժէքների Պաշտպանութեան Կամք Հասարակական Նախաձեռնութիւնը դատապարտում է ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների անօրինական գործունէութիւնը ՀՀ տարածքում եւ յայտարարում է պայքար դրանց դէմ:
Ինչպէս նաեւ պահանջում է․
1. ՀՀ վարչապետից՝ ՀՀ հանրութեանը իրազեկել այս երեւոյթի մասին, մասնաւորապէս հրապարակային բացատրութիւն տալ վրացական պետանվտանգութեան նախկին նախարար Իգոր Գէորգաձէի կողմից կատարուած յայտարարութեան վերաբերեալ, ըստ որի նաեւ ՀՀ-ում են գործում Ռիչարդ Լուգարի անուան կենսաբանական լաբորատորիաներ:
2. ՀՀ իշխանութիւններից՝ անմիջապէս հրապարակել ՀՀ-ում գործող նման լաբորատորիաների ցուցակը եւ հանրային խորհուրդ ստեղծել նման կենտրոնների աշխատանքների վերահսկման նպատակով։
3. ԱՄՆ իշխանութիւններից՝ հայ հանրութեանը հրապարակային բացատրութիւն տալ նման անօրինական գործունէութեան վերաբերեալ եւ այս թեմայի շուրջ շանտաժով չխօսել Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի հետ։
4. ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ իշխանութիւններից՝ հրապարակային դարձնել ՀՀ-ում գործող ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների մասին տեղեկութիւնները եւ հանրութեանը իրազեկել դրանցից սպառնացող վտանգների մասին: Միաժամանակ, հրապարակային դարձնել հայ գործիչների ցուցակը, ովքեր կասկածելի շահերից ելնելով, բոլոր ժամանակներում մասնակցել ու մասնակցում են ՀՀ պետականութեանը եւ առողջապահութեանը սպառնացող նման նախագծերին:
Հայկական Արժէքների Պաշտպանութեան Կամք հասարակական Նախաձեռնութիւնը նաեւ կոչ է ուղղում ԶԼՄ-ներին, հայ մտաւորականութեանը, հասարակական եւ քաղաքական գործիչներին եւ համայն հայ ժողովրդին․
1. Հրապարակել եւ բարձրաձայնել նմանօրինակ երեւոյթների մասին հասանելի բոլոր տեղեկութիւնները:
2. Բոլոր կուսակցութիւններին, քաղաքական եւ հասարակական միաւորումներին, գիտակից անհատներին միանալ Կամքի կողմից մեկնարկուող ՀՀ-ում գործող կենսաբանական եւ այլ վտանգաւոր լաբորատորիաների դատապարտման, բացայայտման եւ վնասազերծման պայքարին:
Երեւան 15 Յունիս 2022
