
Մահացած է Մեծանուն Բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը
Երեւանի մէջ, Յունուար 11-ին, մահացած է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը։ Այս մասին, ըստ «Երկիր»-ի, յայտնած է բանաստեղծի ընտանիքը։
Դաւոյեանը ծնած է 1940-ին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գիւղին մէջ: 1964-ին աւարտած է Երեւանի Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական ուսումնարանի պատմալեզուագրական բաժանմունքը:
1965-էն վարած է «Գրական թերթ»-ի պոեզիայի եւ արձակի բաժինը: 1970-ին աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի մէջ՝ իբրեւ աւագ խորհրդական:
1991-1999թթ. եղած է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան՝ Հայաստանի վարչութեան նախագահը։
1994-1996թթ. ընտրուած է Հայաստանի Գրողներու միութեան վարչութեան նախագահ:
1999-2003թթ.՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի խորհրդական: